Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որ Փաշինյանին դուր չի գալիս Հայոց պատմությունն ընդհանրապես… կարծես օրինաչափություն է դառնում․ «Փաստ»

20/06/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանին Հայաստանից ու Արցախից բացի դուր չեն գալիս նաև ՀՀ զինանշանը և օրհներգը: Դրոշի մասին դեռ բան չի ասել: Նրան հատկապես դուր չեն գալիս Նոյի տապանը՝ Արարատի գագաթին, զինանշանի առյուծը, Հայոց արքայատոհմերի զինանշանները: Դե, զինանշանի առյուծը, կարծում ենք, մի կերպ կդիմանա Նիկոլ Փաշինյանին դուր չգալուն, չնայած, վերջինիս խորհուրդ չէինք տա մոտիկից դա ստուգել: Բայց, այ, որ նրան դուր չի գալիս Հայոց պատմությունն ընդհանրապես… կարծես օրինաչափություն է դառնում: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ ցանկանում է վերացնել ՀՀ գործող զինանշանը, առնվազն այնտեղից հեռացնել առյուծին, ջնջել Արարատը, արքայատոհմերի զինանշանները: Երևի նրա համար հաճելի կլիներ, եթե զինանշանին առյուծի փոխարեն պատկերված լիներ անտեր ու թափառական Չալոն, իսկ Արարատի փոխարեն էլ՝ Հանրային ռադիոյի ջարդված դռան պատկերը: Հնարավոր է:

Դա իր աշխարհընկալման, «երկրի թարս կողմից» լինելու խնդիրն է: Առհասարակ, պարտադիր չէ, որ ցանկացած պետության զինանշանը, օրհներգը (հիմնը), տո՝ անգամ դրոշը դուր գան այդ երկրի անխտիր բոլոր քաղաքացիներին: Իհարկե, տարբեր քաղաքացիներ կարող են մտածել և նույնիսկ առաջարկություններ անել նույն այդ զինանշանը, դրոշը, օրհներգը փոխելու կամ ինչ-ինչ փոփոխություններ անելու վերաբերյալ: Սակայն ցանկացած պետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պատշաճ հարգանքով արտահայտվել ու վերաբերվել իր երկրի պետական խորհրդանիշներին: Իսկ ժամանակին ոչ հարմար դիրքով գտնվող դրոշի համար մեծ շոուով մաքսային աշխատակցին աշխատանքից ազատած Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ ԱԺ ամբիոնից, բացահայտ, անգամ ցուցադրական անհարգալից վերաբերմունք դրսևորեց Հայաստանի զինանշանի նկատմամբ:

Նրա արտահայտությունները ծաղրական էին, սարկաստիկ և նպատակ էին հետապնդում վիրավորել հայ մարդկանց ազգային արժանապատվությունը, ինչպես նաև անարգել ՀՀ զինանշանը: Գրեթե բոլոր պետությունները նման դեպքերի համար սահմանում են որոշակի պատասխանատվություն: Բացառություն չէ նաև Հայաստանը: Երկրի պետական խորհրդանիշները ծաղրի ու սարկազմի առարկա չեն, ով ուզում ես՝ եղիր: Չնայած, այսքանը մարսելուց հետո պետական խորհրդանշանները ծաղրելն ինչ է, որ իր (իրենց) համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստորագրահավաք են սկսել` Աշոտյանին ազատ արձակելու պահանջով․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Փաշինյանը որոշել է Գյումրիում ամբողջական իշխանություն վերցնել․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը որոշել է Գյումրիում ամբողջական իշխանություն վերցնել․ «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական