Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»

13/06/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին վրացական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Վրաստանի իշխանությունները քննարկում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը: Ճիշտ է, պաշտոնական հաստատում դեռևս չկա, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում իրենց երկրի շահերը, բացառում են իրենց երկրի՝ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի խամաճիկ դառնալը, առավել ևս՝ Վրաստանը հակառուսական պլացդարմ դարձնելու Արևմուտքի ջանքերը, նման հնարավորությունը չի կարելի բացառել:

Առավել ևս, որ դա բխում է Վրաստանի շահերից ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական տեսանկյունից: Վրաստանը մեծապես կախված է ներմուծումից, իսկ գլխավոր «մատակարարները» Թուրքիան ու ԱՄՆ-ն են: 2023 թվականին Թուրքիայից ներմուծումը կազմել է 2,57 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ից՝ 2,04 մլրդ դոլար: Փոխարենը նույն ԱՄՆ-ին, Թուրքիային, առավել ևս՝ եվրոպական երկրներին Վրաստանի ապրանքները բացարձակ հետաքրքիր չեն: Իսկ ո՞ր երկրներ է հիմնականում արտահանում Վրաստանն իր արտադրանքը. ըստ ծավալի հերթականության՝ Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան: Այս ցանկում ԱՄՆ-ն 11-րդ տեղում է, ԵՄ անդամ որևէ երկիր նույնպես տասնյակի մեջ չկա:

Ինչպես նշում են շատ տնտեսագետներ, Արևմուտքի տնտեսական քաղաքականությունը շատ հստակ է. «ինքնիշխան» գործընկերներին «նստեցնել» ներմուծման վրա և մանրամասնորեն վերահսկել այդ երկրի տնտեսական քաղաքականությունը, որպեսզի արտահանման և ներմուծման տեսակարար կշիռը միշտ լինի ներմուծման օգտին: Դրա մասին են վկայում թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների օրինակները: Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի առևտրաշրջանառության հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Ավելին, տեղեկացրել էինք, որ, ըստ պաշտոնական թվերի, մեր երկրի առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի: Մյուս կողմից՝ տարեցտարի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը սկսում է դրական ցուցանիշներ արձանագրել հօգուտ արտահանման, այսինքն, ռուսական շուկան լիովին բաց է հայկական ապրանքների համար, այն դեպքում, որ ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ երկրների պարագայում բացարձակ հակառակ պատկերն է:

Ուստի, զարմանալի չէ, որ Վրաստանի իշխանությունները կարող են շահագրգռված լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Մնում է հասկանալ, թե այս ամենի ֆոնին ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում Հայաստանի իշխանությունները՝ գնալով ավելի բարդացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում մեր երկրի տնտեսությունը կարող է հայտնվել ծանրագույն վիճակում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական