Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»

05/11/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգը՝ «Սպայկան», հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Վերջին շրջանում այս կազմակերպության հետ կապված նորից տարբեր թեմաներ են շրջանառության մեջ դրվում: «Փաստը» կապ հաստատեց «Սպայկա» ՍՊԸ միակ սեփականատեր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչի հետ է կապված այսքան մեծ «ուշադրությունն» իր ընկերության հանդեպ: «Ըստ երևույթին, այն շրջանակներին, որոնք կանգնած են Ձեր իսկ նշած «ուշադրության» թիկունքում, բացարձակ հետաքրքիր չեն ո՛չ մեր երկրի տնտեսությունը, ո՛չ զարգացման հնարավորությունները, ո՛չ էլ, առավել ևս, այն խոշոր ներդրումները, որ իրականացնում է «Սպայկան»:

Կարծում եմ՝ գլխավոր պատճառը սա է, մնացածը վնասարարության փորձեր են», – ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ իրենք հիմա լուրջ մեգանախագծեր են իրականացնում, որոնց մասին առաջիկայում հանրությունը կիրազեկվի ամենայն մանրամասնությամբ: Այդուամենայնիվ, անկախ պատճառներից, քանիցս շեշտադրվում են «Սպայկայի» քաղաքական «տանիքների» և նման այլ թեմաներ:

Ի վերջո, ո՞վ է «Սպայկայի» տանիքը: «Ծիծաղելի պնդում է. մենք կայացած ընկերություն ենք և քաղաքական «տանիք» ունենալու կամ փնտրելու կարիք չունենք»,- ասաց «Սպայկայի» տնօրենը: Վերջերս տեղեկություն էր հրապարակվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել: Այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։

Ի վերջո, ինչպե՞ս է եղել, որ «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։ Դավիթ Ղազարյանը նախ կոչ արեց չմոռանալ, որ «Սպայկան» Հայաստանի խոշորագույն ագրոհոլդինգն է: «Ու շատ բնական է, որ բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, շահագրգռված ենք, որ գյուղատնտեսությունը, մասնավորաբար պտղաբուծությունը զարգանա: Ըստ այդմ, աջակցում ենք բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների, որոնք այդ ուղղությամբ պատրաստ են աշխատել: «Սպայկան» արդեն հարյուրավոր նման կազմակերպությունների և անձանց է աջակցել, նրանց թվում է և ձեր հիշատակած անձնավորությունը: Սա ընդունված աշխատաոճ է թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում»,-ասաց Ղազարյանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիկնանց տառապանքն անուն ունի. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից. «Իրավունք»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից. «Իրավունք»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական