Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ Հայաստանում դա հնարավոր է. «Փաստ»

16/11/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. « Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի Հանրապետությունը լուծարված հռչակելու, ՀՀ Անկախության հռչակագիրը չեղարկելու մասին էր: «Վերջին տարիներին, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,-ի մասնավորի ասել է նա: 

Ի՞նչ է նշանակում Անկախության հռչակագրի այս հրապարակային ուրացումը: Դա ամենից առաջ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջն ու ՀՀ Սահմանադրությունից ջնջել Անկախության հռչակագրին արվող նախաբանային հղումը: Ավելին, Նիկոլ Փաշինյանը բացահայտ հասկացրեց, որ պատրաստվում է ջնջել, ոչնչացնել Հայաստանի Անկախության հռչակագիրը: Իսկ դա, իր հերթին, քաղաքական բովանդակության առումով, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը հռչակել լուծարված: Մնացյալը լոլոներ են: Մեծ հաշվով, նա, ով ուրացել է Արցախը ու համոզված է, որ մարսել է դա, ինչո՞ւ չպիտի ցանկանար ավելի հեռուն գնալ և ուրանալ նաև Հայաստանի Հանրապետությունը, առհասարակ՝ Հայրենիք ասվածը: Կանգնեցնողն ո՞վ է: 

Իսկ եթե որևէ մեկը, առավել ևս՝ վարչապետի պաշտոն զբաղեցնողը տասնյակ անգամ կարդացել է Անկախության հռչակագիրն ու իր ներկայացրածի նման «եզրակացության» է հանգել, ապա «մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունը» ոչ թե պետության հիմնարար փաստաթուղթն է, այլ նման իշխանություն ու, ցավոք, նրան ծափահարողներ ունենալն է: Մեր ժողովուրդը շատ է սիրում… Ամերիկան, այն է՝ ԱՄՆ-ն: Այդ շատ սիրողները թող հիմա մի պահ պատկերացնեն, թե ինչ կլիներ ու ինչ վիճակում և որտեղ կհայտնվեր ԱՄՆ որևէ նախագահ, եթե Սենատում հայտարարեր, թե ԱՄՆ Անկախության հռչակագիրը… 

ԱՄՆ չգոյության մասին է: Ու, ընդհանրապես, փորձեք դա պատկերացնել ցանկացած այլ երկրում, թեկուզ մեր հարևան թշնամական երկրներում: Ընդ որում, ոչ միայն անկախության, պետականության առումով, այլև պատմական հայրենիքի, պատմական հողերի առումով: Պատկերացրեցի՞ք նման բան: Կրկին՝ անհնար է: Իսկ Հայաստանում, առանց «պատկերացումների», կատարվում է նման բան: Փաշինյանը նման բաներ է հայտարարում ու… գնում մորուքազերծվելու»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական