Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս են բաշխվել ու ծախսվել պետական միջոցները. «Փաստ»

10/02/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «2023 թվականին նշվում էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Տարվա ընթացքում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: ԿԳՄՍ նախարարությունը 556 մլն 436, 8 հազար դրամ հատկացրեց միջոցառումների անցկացման համար, իսկ այդ գումարը բաշխվել է հետևյալ կերպ՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» (244 մլն 431 հազար դրամ), «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» (111 մլն), «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ (74 մլն դրամ), «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» (48 մլն 340,6 հազար դրամ), «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» (30 մլն), «Արամ Խաչատրյան տուն-թանգարան» (21 մլն 245,6 հազար դրամ), «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ (10 մլն դրամ), «Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ (7 մլն 999, 2 հազար դրամ), «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» (4 մլն 820,4 հազար), «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» (4 մլն 600 հազար):

Ողջունելի է, որ նման մեծության հոբել յանը նշելու համար ներգրավվում են ՊՈԱԿ-ները և մյուս կազմակերպությունները՝ ստանալով պետական աջակցություն, բայց համաձայնեք՝ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, որ, օրինակ՝ մի ՊՈԱԿ-ը կարող է մյուսից հինգ անգամ ավելի ֆինանսավորում ստանալ, ընդ որում՝ այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս են ծախսվել ֆինանսական միջոցները՝ նաև արդյունքի ստացման տեսանկյունից: 2023 թ.-ին ստեղծվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով: Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, խոսվեց անելիքների մասին, սակայն կատարված արդյունքների մասին նույն հանձնաժողովը հաշվետու ասուլիսով հանդես չեկավ, որի ընթացքում կներկայացներ, թե ի՞նչ արվեց, ինչպե՞ս և որտե՞ղ ներկայացվեցին հայ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Թերևս ընթերցողն էլ կհամաձայնի, որ բավականին մեծ գումար է հատկացվել տարվա կտրվածքով միջոցառումների անցկացման համար, ինչը միանշանակ ողջունելի է:

Մշակույթը ներկայացնելու համար չպետք է խնայողություններ անել, սակայն կարևոր է՝ հատկացված ֆինանսական միջոցները ծառայե՞լ են իրենց նպատակին, այն է՝ որ աշխարհում ևս մեկ անգամ հնչեր Արամ Խաչատրյանի և նրա միջոցով Հայաստանի ու հայ ժողովրդի անունը: «Փաստը» գրավոր հարցումներով պարզել է, թե կազմակերպություններից մի քանիսն ինչպես են ծախսել պետությունից ստացված դրամական միջոցները և առաջիկայում այս թեմային վերաբերող ուշագրավ մանրամասներ կներկայացնի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունը «այո»-ի շտաբը ձեւավորելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի հարցը օդում կախված է. այցեր կան. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի հարցը օդում կախված է. այցեր կան. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական