Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչի՞ համար է պայքարը. որ բացառվեն «գիշերային կապիտուլյացիաները». «Փաստ»

18/05/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ծավալմանը զուգահեռ, հաճախ կարելի է այսուայնկողմից լսել հիմնականում միտումնավոր-հակաքարոզչական, երբեմն՝ միամիտ հարցադրումներ, թե ինչի համար է պայքարը, ինչ առաջարկություններ են անում պայքարողները և այսպես շարունակ: Սա՝ այն դեպքում, երբ թե՛ շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, թե՛ շարժման «առաջին շարքի» այլ ներկայացուցիչներ հենց այդ «ինչի համար»-ի մասին են անընդհատ խոսում: Բերենք ընդամենը 1 օրինակ:

«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական կորպուսի, կարելի է ասել, կորիզը, նախօրեին հայտարարությամբ անդրադարձավ «սահմանազատման» թեմային: Դիվանագետների գնահատականը հստակ է. «Սահմանազատման եւ սահմանագծման, այսպես կոչված, գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում: …Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա նշվում է. «Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ վերջինս չի կարող հիմք լինել սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր:

Փոխարենը, օրվա իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթաց. առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրա երկու խորհրդային հանրապետությունների միջև ձևավորված հանձնաժողովների կատարած աշխատանքների և վերջնական ճշգրտումների ավարտին ստորագրված 182 արձանագրությունները՝ մանրամասն նկարագրերով: …Արձանագրությունների հիման վրա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողությամբ 1988 թ. հրատարակվել է պաշտոնական քարտեզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին»:

Ավելին, խորհուրդը, որ մինչ այդ էլ հանգամանալի զեկույց էր պատրաստել՝ հիմնավորելով, թե ինչու է Փաշինյանի իշխանության արածը հակաիրավական և իրականում ինչ քայլեր պետք է արվեին, նաև ընդգծել է, որ օրվա իշխանության կողմից իրականացվող «ապօրինի գործընթացի» հետևանքով Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են ներկայում Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք:

Ինչի՞ համար է ծավալվող պայքարը: Պայքարն այն բանի համար է, որ բացառվեն նման «գիշերային կապիտուլյացիաներն» ու հակաիրավական գործընթացները, կանգնեցվեն կորուստներն ու պետականության գահավիժումը: Այն Հայաստանի լինելու համար է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր քահանան Սուրբ սեղանի վրա իրավունք ունի պատարագ մատուցելու, Հռոմի պապն իրավունք չունի

Հաջորդ գրառումը

Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել․ «Հրապարակ»

10/07/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել Ռոմանոս Պետրոսյանին

09/07/2025
Մամուլի տեսություն

Ավելի մեծ վնաս, Նիկոլ, դու ինձ պատճառել այլևս չես կարող

07/07/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում լրատվամիջոցից․ Hetq.am

06/07/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական