Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»

21/11/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սպորտը, խոշոր մրցաշարերը լավ հնարավորություն են ցանկացած երկրի հեղինակության համար, և բնական է, որ մարզական նվաճումների հասնելու համար շատ երկրներ լուրջ ծախսեր են անում:

Երեկ Երևանում մեկնարկել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը դեռ նախքան մեկնարկը հայտնվեց սկանդալային ուշադրության կենտրոնում, ըստ որում՝ առաջնությունը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի հետ կապված:

Պատճառը մի շարք ըմբիշների տարածած հայտարարությունն ու տարակուսանքն էր առ այն, որ չնայած իրենք նպատակային պատրաստվել են այս մրցաշարին, սակայն դրա մեկնարկից բառացիորեն օրեր առաջ տեղեկացել են, որ իրենք չեն ներկայացնելու Հայաստանը:

Սոցցանցերն ու մամուլը հեղեղվեցին այս մասին հրապարակումներով, մեկնաբանություններով, ենթադրություններով: Բանն այնտեղ հասավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, որը նույնպես հայտնվել էր սոցցանցային քննադատության թիրախում, ստիպված եղավ պաշտոնապես հայտարարել, որ իրենք կապ չունեն Երևանում մեկնարկող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակից կազմի հետ: Այդպես էլ ընդգծել են՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերն ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո: Ֆեդերացիան նշում է, որ իրենց համար էլ է ցավալի, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել այս մրցաշարում:

Իսկ երկրի «ռազմական կառույցը», ինչպես հասկանալի է, պաշտպանության նախարարությունն է: Բնականաբար, հարց է ծագում, թե ՊՆ-ն ինչից ելնելով է նախապատրաստված և ավելի ուժեղ համարվող ըմբիշներին դուրս թողել ու թիմը կազմել այլ ըմբիշներից: Մենք, իհարկե, լիահույս ենք, որ Հայաստանն ու երկրի բանակը ներկայացնող ըմբիշներն ամեն դեպքում անմնացորդ կպայքարեն ու կհասնեն հաջողության: Կարծում ենք՝ թե՛ մարզիկները, թե՛ մարզիչները ամեն ինչ կանեն՝ բացճակատ կանգնելու համար: Բայց հարցեր, անկասկած, մնում են: Ու ոչ թե ըմբիշներին, ոչ թե հավաքականին ուղղված, այլ կազմակերպիչներին ու պատասխանատուներին՝ ՊՆ, ԿԳՄՍՆ:

Առաջինն ու հիմնականը նաև սոցցանցերում տիրապետող կարծիքն է, որ Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ոչ հեռու, որքան հնարավոր է՝ հաճախ հաղթեն Թուրքիայի ներկայացուցիչներն ու հաճախ հնչի այդ պետության հիմնը: Իսկ ուրիշ ի՞նչ է մնում ենթադրել, մանավանդ նման իշխանությունների պայմաններում: Հուսանք, սակայն, նպատակներին չեն հասնի, և մեր հավաքականը լուրջ արդյունքներ ցույց կտա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործողում է Լոնդոն

Հաջորդ գրառումը

Ղազախստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի դեսպանատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ղազախստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի դեսպանատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական