Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թավշյահեղափոխականների հերթական սուտը կամ Ամուլսարի առեղծվածը. «Ժողովուրդ»

26/03/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է փաստերով ներկայացրել, թե Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների գաղափարները եւ դիրքորոշումները որեւէ հարցի շուրջ ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվել իշխանության գալուց հետո: Բազմիցս իրենց «սկզբունքայնությամբ» աչքի ընկած թավշյահեղափոխականները ցանկացած հարցի մասով ընդդիմադիր եղած ժամանակ այլ բան էին ասում եւ անում, իսկ իշխանության գալուց հետո՝ դրա լրիվ հակառակը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը եւս բացառություն չէ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկանում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի ՀՀ կառավարությանը: Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը։ Այսօր տեղի կունենա բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը նվիրելու պայմանագրի ստորագրման արարողությունը։

Հուշագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12, 5 տոկոսը, այսինքն՝ 12 հազար 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի: 2024թ. հունվարի 18-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Լիդիան Արմենիա»-ի այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, եւ որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։ Թե ինչ մտահոգություններ է փարատվում, պարզ չէ, բայց թերեւս արժե հիշել, թե ընդդիմադիր եղած ժամանակ ինչպես էին կարկառուն ՔՊ-ականները, Լենա Նազարյանի գլխավորությամբ, ինքնամոռաց կռիվ տալիս ընդդեմ հանքի շահագործման՝ համարելով այն բնապահպանական աղետ:

Իսկ ի՞նչ է փոխվել այսօր «բնապահպան» ՔՊ-ականների մոտ, որ ոչ միայն դեմ չեն Ամուլսարի շահագործմանը, այլեւ այն համարում են «նվեր». թերեւս՝ ոչինչ, պարզապես այլեւս իրենց շահերն են խոսում, ու հանուն դրա պատրաստ են աչք փակել ամեն ինչի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով ԳՇ պետը կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը

Հաջորդ գրառումը

Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի. Ռուբեն Միրզախանյան. «Հրապարակ»

21/04/2026
Մամուլի տեսություն

Ինքը՝ Սարիկին, Սարիկը՝ քաղաքացուն. «Հրապարակ»

21/04/2026
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական