Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էլեկտրոնային դեղատոմսերին անցում կատարելու բարդությունները. «Ժողովուրդ»

12/03/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը» կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտը։ «Արմեդ» համակարգի միջոցով նախարարությունը ներդրել է մի աշխատակարգ, որով 470 անուն դեղ այսուհետ կտրամադրվի միայն էլեկտրոնային դեղատոմսով։

«Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ էլեկտրոնային դեղատոմսերին միացված է 705 դեղատուն՝ 1200 մասնաճյուղերով։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեղատան տնօրենները փաստում են, որ «Արմեդ» համակարգին միանալու համար կան նախատեսվող վճարումներ, քանի որ համակարգի սպասարկման ծառայությունները վճարովի են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար: Բացի այդ, դեղատներին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ, որպեսզի կատարեն այդ աշխատանքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի ներկայացրած թվերը մեծ ռիսկ են ներկայացնում։ Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 40 հազար դեղատոմս արդեն դուրս է գրվել, բայց հարց է՝ լա՞վ է 40 հազարը, թե՞ վատ։ «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սա լավ արդյունք չէ։ Եթե ուսումնասիրում ենք Առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները, ՀՀ-ում տարեկան բժշկին եւ՛ հիվանդանոցային, եւ՛ արտահիվանդանոցային դիմելիությունը 12 մլն է։

Երբ դա բաժանում ենք 12 ամսի եւ 30 օրվա, ստացվում է, որ մեկ օրում շուրջ 30 հազար բնակիչ դիմում է բժշկի։ Սրա մեջ ներառված են նաեւ առողջ մարդկանց այցերը։ Եթե սա էլ դնենք մի կողմ, ստացվում է, որ մեր երկրում ամեն օր դիմողների շուրջ 35%-ը դեղատոմս է ստանում։ Դրա մեջ են մտնում ամենաշատ նշանակումները՝ անտիբիոտիկները եւ հակասնկայինները։

Պողոսյանը հավելեց, որ սա լուրջ մտածելու տեղիք պիտի տա նախարարությանը։

Այս ամենին եթե ավելացնենք սեւ շուկայի ակտիվացումը եւ դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։ Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքները իր սպառողական զամբյուղի վրա զգալու է հասարակ քաղաքացին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ է փակվում Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Կակտուս» ռեստորանը, և ո՞վ է գնել այն. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Դե, երդվեք. ով ումից է ուզում «պաշտպանել» Հայաստանը. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Դե, երդվեք. ով ումից է ուզում «պաշտպանել» Հայաստանը. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական