Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»

19/11/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի 2020 թ.-ին Գյանջային հասցված հարվածը»,-օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանի կողմից սպառնալից հայտարարություններն ու պահանջներն իրականում նորություն չեն: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ի՞նչ է տվել Հայաստանին՝ անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին:

Օրինակ՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գտնում է, որ ոչ մի իրական քաղաքական կամ իրավական օգուտ Երևանին դա չի տալիս, հակառակը՝ ՀՀ-ն պարտավորություններ է ստանձնում, որոնք կարող են հարվածել հայկական պետական երկարաժամկետ շահերին. «Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է հետաքննել պատերազմի արդյունքում տեղ գտած դեպքերը, սակայն Երևանն ի պատասխան Բաքվից չի պահանջում հետաքննել Արցախում տեղի ունեցած հայերի էթնիկ զտումները, ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ, ֆոսֆորային զենքի կիրառումն և այլն։

Բացի այդ, Հռոմի ստատուտին միանալը հանգեցրեց լարվածության հայ-ռուսական հարաբերություններում՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի և հնարավոր ձերբակալության հետ։ ՀՀ-ն, իհարկե, երբեք չի գնա նման քայլի, սակայն Հռոմի ստատուտին միանալն արդեն իսկ Մոսկվայում ընկալվեց ոչ միանշանակ»։ Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագիրը` Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ երկիրն է։ Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից. խորհրդարանն այն վավերացրել է 2023-ի հոկտեմբերի 3-ին։ Շատ քաղաքագետների կարծիքով, Հռոմի ստատուտին միանալը Նիկոլ Փաշինյանի ու իր ՔՊ-ի հերթական ռևերանսն էր դեպի Արևմուտք ու հակառուսական արտաքին քաղաքականության շարունակվող դրսևորումը։

«Փաշինյանն ու ՔՊ-ն կազմաքանդել են հայոց պետականության անվտանգության հենասյուները՝ Արցախը, որպես ՀՀ-ի ու մասնավորապես Սյունիքի վահան ու թիկունք, հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները՝ դրա դիմաց չստանալով Արևմուտքի համարժեք աջակցությունն ու փոխհատուցումը, ինչպես նաև հայոց պետականության թիվ մեկ երաշխավորի՝ բանակի ողնաշարն են կոտրել ու շարունակում են թուլացնել անվտանգության բոլոր բաղադրիչները։

ՀՀ գործող իշխանություններն իրական անվտանգությունն ամրապնդելու փոխարեն ցանկանում են, անդամակցելով ինչ-որ կառույցների, որոնք այսօր գեոպոլիտիկայում ոչինչ չեն որոշում, փոխհատուցել ՀՀ անվտանգության համակարգում առկա վակուումն ու բացերը, սակայն ապարդյուն»,-նշում են ալիքի հեղինակներն ու հավելում, որ Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումներն իրականացնելիս անտեսել է ու այժմ էլ անտեսում է միջազգային իրավունքն ու նորմերը, այդ թվում՝ հումանիտար։ Այսօր աշխարհում ուժն ու ռազմա-քաղաքական, ֆինանսական հզորությունն են որոշիչ դեր խաղում՝ realpolitik-ը, այլ ոչ թե ինչ-որ միջազգային պայմանագրերը կամ միջազգային հանրության ոչինչ չասող դատապարտող հայտարարությունները։

Ըստ «Հանրապետության հրապարակի» վերլուծաբանների, երբ Ադրբեջանը որոշում կայացնի հարձակվել այս անգամ Սյունիքի վրա՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար, Բաքուն անտեսելու է ՀՀ-ի անդամակցությունը Հռոմի ստատուտին, քանի որ նույն Արևմուտքը շարունակում է միլիարդավոր դոլարների նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու այդ երկիրն ընկալել որպես ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր պլացդարմ՝ ապագա պատերազմում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական