Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աթոռը պահելը՝ առաջնային գերխնդիր․ «Փաստ»

14/01/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր կանգնած ենք պետականության կորստի վտանգի առաջ։ Դժբախտաբար, ոչ բոլորն են գիտակցում սպառնալիքի խորությունը։ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները թվում են «հեռու», իսկ քաղաքացիները սովորականի պես իրենց առօրյա գործերով են զբաղված այն պարագայում, երբ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները շուտով կարող են նաև Հայաստանում կրկնվել։

Առավել զարմանալին այն է, որ որոշ մարդիկ դեռևս հույսեր են կապում նիկոլական «խաղաղության դարաշրջանի», ճանապարհների ապաշրջափակման ու դրա արդյունքում տնտեսական բարգավաճման հետ այն դեպքում, երբ ադրբեջանական նոր ագրեսիան օդում կախված է։ Նույն ժամանակ թշնամական երկրի ռազմական հանցագործ ղեկավար Ալիևն ավելի բացահայտ է խոսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին ու կոնկրետ տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ սպառնալով նոր ագրեսիայով։

Սրանից ավելի ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասարակության մեջ արմատանա պայքարի վճռականությունը, որ հասարակության մեծամասնությունը գիտակցի, թե ինչ ծանր վիճակի են մեզ հասցրել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը։ Հասկանալի է՝ վերջիններս չեն ցանկանում, որ մեր հասարակությունը համակվի պայքարի ոգով, որ գերիշխի ազգային մտածողությունը։ Նրանք մի կողմից փորձում են ապահովել թուրք-ադրբեջանական տանդեմի բարեհաճությունը, իսկ մյուս կողմից էլ իրենց անգործությունը արդարացնել նրանով, թե այդպիսով խուսափում են Հայաստանի համար անվտանգային սպառնալիք ստեղծելուց։ Ըստ այդմ, ցանկացած քայլի դեպքում իշխանությունները ցանկանում են նոր պատերազմի սպառնալիքով հանրության «վախը բռնել»։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը ցանկանում է նոր ագրեսիա ձեռնարկել, ապա միշտ էլ դրա համար պատճառ կգտնի։ 

Ավելին, պաշտոնական Բաքուն եթե տեսնում է, որ Հայաստանում պայքարի ջահը չի վառվում, ավելի է լկտիանում ու նոր պահանջներ է ներկայացնում։ Իսկ պայքարի ծավալման տեսանկյունից նախ՝ ՀՀ իշխանություններն ընդհանրապես ընդունակ չեն հանրությանը որևէ գաղափարի շուրջ համախմբելու, երկրորդն էլ՝ նրանց մոտ միայն ազգայինի դեմ պայքարելը, հասարակության շրջանում բաժանարար գծեր տանելը, մարդկանց թշնամացնելն ու բարիկադներ կառուցելն է լավ ստացվում։ Մյուս կողմից էլ իշխող ուժի ներկայացուցիչները հասկանում են, թե ինչ տեղի կունենա, երբ հանրությունը համակվի պայքարի բոցով։

Փողոց դուրս եկած մարդիկ ՀՀ անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի պահանջներին դիմադրելու հարցով հստակ պահանջներ կդնեն իշխանությունների առաջ՝ նրանց քշելով ելման դիրքեր, «դեռ մի բան էլ ավելի», այսինքն՝ հասնել շուտափույթ իշխանափոխության։ Իսկ այս իշխանություններին ամենից շատ մի հարց է հետաքրքրում՝ որքան հնարավոր է՝ երկարաձգել սեփական իշխանությունը՝ թեկուզ մեր պետականության հաշվին կամ կենսական զիջումների գնով։

Դրա արդյունքում է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից, ասենք, այսպիսի հայտարարություններ են հնչում՝ «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»։ Իսկ Փաշինյանը փաստացի արդարացնում է ադրբեջանական ագրեսիվ նկրտումները Արցախի նկատմամբ՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Միայն սեփական աթոռը պահելու շահով է պայմանավորված նաև այն իրողությունը, որ, չնայած արտաքին սպառնալիքների ահագնացմանը, չնայած ներկա կատաստրոֆիկ վիճակին, Փաշինյանն ու իր «թիմը» միայն իրենց նեղ անձնական ու քաղաքական հարցերով են զբաղված։ Հայաստանն ու Արցախը հասցրել են կործանման եզրին, ելքեր գտնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում, փոխարենը ներքաղաքական խաղեր են տալիս: Օրինակ՝ նորից ճնշումներ են սկսել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։

Հետապնդումների թիրախ են դարձել ՀՅԴականները, մյուս կողմից էլ՝ վերստին բարձրացվել է ընդդիմադիր 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, հետո իբր «փոշմանել» են ու ընտրողներին մեծ լավություն են արել (դասական շոու), և այլն։ Ի՞նչ է սա նշանակում: Շատ փորձագետների համոզմամբ՝ ճղճիմությունից, քինախնդրությունից և մանրախնդրությունից զատ կան խորքային պատճառներ. ի մասնավորի, շատերի կարծիքով, երկու հարց են լուծում Նիկոլն ու իր «թիմը». նախ՝ փորձում են ամրապնդել իրենց աթոռները, մյուս կողմից՝ ռևերանս են անում Ադրբեջանին, քանի որ Ալիևը պարբերաբար հայաստանյան ընդդիմությանը թիրախավորում է՝ նրանց ռևանշիստներ հայտարարելով։ Չնայած, եթե անկեղծ լինենք, այլևս զարմանալու բան էլ չկա. Փաշինյանը թքած ունի Հայաստանի վրա էլ, առավել ևս՝ Արցախի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ, բոլորի վրա էլ, միայն թե սեփական աթոռը պինդ գրկի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմադիր Փաշինյան vs վարչապետ. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Փաշինյանը ուժեղ բանակ էր ստացել. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը ուժեղ բանակ էր ստացել. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական