«Հրապարակ» օրաթերթը գրքւմ է․
Արցախից հուսահատ լուրեր ենք ստանում, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության եւ ադրբեջանցիների միջեւ բանակցություններն արդյունք չեն տալիս՝ Հակարի կամրջին տեղադրված անցակետը հեռացնելու հարցում։
Կիրակի օրը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին անցակետ էին տեղադրել, երեկվանից՝ նաեւ հատուկ խցիկ, որտեղ պետք է անձնագրային ստուգումն իրականացնեն կամ, ինչպես արցախցիներն են ասում, 21-րդ դարի յաթաղան, որի տակով ստիպված են լինելու անցնել։
Արցախից ասում են, որ ռուսական կողմին չի հաջողվում հասնել նրան, որ անցակետի փոխարեն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն, որոնց վերահսկողությունն իրականացվի ռուսների կողմից, իսկ ադրբեջանցիներն առցանց հետեւեն։ Սա ստեղծված իրավիճակում միակ ընդունելի կոմպրոմիսը կլիներ։
Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել, որ կարող են ընդառաջել՝ անցակետում որոշակի՝ ոչ էական գործառույթներ թույլ տալ, որ իրականացնեն ռուս խաղաղապահները։
Ի դեպ, չորս ամսից ավելի Լաչինի միջանցքը փակ պահող ֆեյք բնապահպանները երեկ դադարեցրին իրենց ակցիան՝ ապացուցելով, որ այն ոչ մի կապ չուներ էկոլոգիայի հետ, նպատակն անցակետի տեղադրումն էր ու Արցախը Հայաստանից կտրելը։