Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր կոչն ենք ուղղում Ֆրանսիայի Հայոց թեմի բոլոր հաւատացեալներին՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը՝ ընդդէմ ՀՀ իշխանութիւնների կողմից իրականացուող այս ապօրինութեան

10/06/2025
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մենք՝ Ֆրանսիայի Հայոց Թեմի հոգեւորականներս, խորը մտահոգութեամբ հետեւում ենք վերջին օրերին Հայաստանի Հանրապետութիւնում ընթացող զարգացումներին։ Անտեսելով Եկեղեցու պետութիւնից անջատ լինելու միջազգային սկզբունքը՝ Հայաստանի իշխանութիւնները կոպտօրէն խախտում են Հայ Եկեղեցու՝ իր ներքին կեանքը կազմակերպելու սահմանադրական եւ միջազգային մակարդակով ճանաչուած իրաւունքը։

Ցանկանալով մոլորեցնել հանրութիւնը՝ փորձ է կատարւում ծայրայեղ եկեղեցամարտ այս ընթացքը, որ իր բառապաշարով եւ բովանդակութեամբ բացարձակապէս անընդունելի եւ գռեհիկ է, ներկայացնել իբր բարեպաշտական նախաձեռնութիւն՝ «յանուն Եկեղեցու» կոչերի քօղով։

Հայ եկեղեցին, իր աշխարհասփիւռ թեմերով եւ միլիոնաւոր հաւատացեալներով, չի կարող դիտարկուել ՀՀ վարչապետի եւ նրա մերձաւոր շրջանակի՝ աստուածաբանական, եկեղեցաբանական եւ կանոնական ակնյայտօրէն սահմանափակ գիտելիքների եւ թերի կրթութեան շրջանակում։ Ո՛չ մի պետական պաշտօն չի կարող արտօնել որեւէ անձի՝ բացայայտ կերպով վիրաւորել բիւր հազարաւոր մարդկանց հոգեւոր-կրօնական զգացումները, տարածել կեղծիք եւ բամբասանք, կամ օգտագործել Սահմանադրութեամբ իրեն վերապահուած պաշտօնական լիազօրութիւնները՝ հայոց ամենահին եւ ամենանուիրական կառոյցի դէմ տեղեկատուական անազնիւ արշաւ սկսելու համար։

Մենք՝ Ֆրանսիայի Հայոց թեմի հոգեւորականներս, խստօրէն դատապարտում ենք Նիկոլ Փաշինեանի եւ նրա կողմից ուղղորդուող անձանց գործողութիւնները։ Մեր կոչն ենք ուղղում Ֆրանսիայի Հայոց թեմի բոլոր հաւատացեալներին՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը՝ ընդդէմ ՀՀ իշխանութիւնների կողմից իրականացուող այս ապօրինութեան։

Յորդորում ենք ՀՀ պատկան մարմիններին պատշաճ կերպով արձագանգել եւ համապատասխան իրաւական միջոցներով կանխել Հայ եկեղեցու դէմ իրականացուող այս ոտնձգութիւնը եւ պատասխանատւութեան կանչել սահմանադրական, քրէական եւ քաղաքացիական օրէնքները խախտող բոլոր անձանց՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտօնից։

Աղօթում ենք, որ Տէրը ամուր պահի թէ՛ Հայաստանում եւ թէ՛ ամբողջ աշխարհում բնակուող մեր միլիոնաւոր քոյրերի եւ եղբայրների հաւատքը՝ չտրուելու սադրանքներին եւ բամբասանքներին, եւ շարունակելու իրենց բարեպաշտ ընթացքը ի փառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն մեր Սուրբ եկեղեցու՝ ըստ Տիրոջ խօսքի․

«Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը։

(Մատթէոս 28.20) »

Ֆրանսիայի հայոց թեմ

Նոր Հառաչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մայլից մայլա». ներկայացում՝ գյումրեցիների մասին, ներկայացնում են գյումրեցիները

Հաջորդ գրառումը

Հայաստանի այսօրվա կառավարչին ես Լևոն Տեր֊Պետրոսյանի հոգեզավակ չեմ համարում. Սերժ Սարգսյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
OLYMPUS DIGITAL CAMERA
Հոգևոր

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ.

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի այսօրվա կառավարչին ես Լևոն Տեր֊Պետրոսյանի հոգեզավակ չեմ համարում. Սերժ Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական