Ռուսաստանում 2022 թ-ին ծնված յուրաքանչյուր 4-րդ կամ 5-րդ երեխան ծնվել է արտամուսնական կապից։ Այս մասին է վկայում ՌԴ Դաշնային Ծառայության Պետական Վիճակագրության կոմիտեի հրապարակած զեկույցը։
Այսպես, 2022-ին Ռուսաստանում ծնվել է 1 մլն 300 հազար երեխա, որից 297 հազարը (22,8 %-ը) ծնվել է արտամուսնական կապից։ Ըստ նույն զեկույցի՝ 2022-ին 6,7 %-ով պակաս ծնունդ է գրանցվել՝ 2021-ի հետ համեմատած։
Հետազոտության արդյուքներով՝ ՌԴ-ում ավելի հաճախ մայրանում են 30-34 տարեկան կանայք։ Սրան զուգահեռ՝ 2022-ին 236 դեպք է գրանցվել, երբ երեխա են լույս աշխարհ բերել մինչեւ 14 տարեկանները։
Ս․Վ