Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանդելը հեշտ է, մանավանդ, երբ դուք չեք կառուցել

31/10/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 12-ն պաշտոնական գրությամբ դիմել էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ խնդրելով հիմնավորել Կառավարության շրջանառվող նախագիծը, որով նախատեսվում էր Խ․ Աբովյանի անվ․ պետական մանկավարժական համալսարանին միավորել Վ․ Բրյուսի անվ․ համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրային ինստիտուտը. տեղեկացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա հավելում է, որ խնդրել է փոխանցել այն ուսումնասիրությունները, աշխատաշուկայի վերլուծությունը, պետության կարիքների հաշվառումն ու այն կրթական և կառավարչական նպատակադրումները, որոնք ընկած են այդ ծրագրի հիմքում։

«Եվ ահա, ստացել եմ նախարարի ստորագրությամբ պատասխան նամակը, որը փաստում է, որ նախագիծը դեռ մշակման փուլում է, հստակեցվում են իրավական ձևակերպումները, իսկ «գործընթացին զուգահեռ ուսումնասիրություններ են իրականացվում»։

Ահա այսպիսի մի պատասխան (տես կցված), որը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ լրջագույն որոշումներ են կայացվում, կառավարության նախագծեր շրջանառում, որոնք բացարձակապես հիմնազուրկ են, չուսումնասիրված, հանրային և փորձագիտական քննարկման չենթարկված։

Լավ, բայց կարելի՞ է այսքան անլուրջ լինել, այսքան մոտավորապես և ոչ պրոֆեսիոնալ, այսքան անպատասխանատու։ Սա ի՞նչ աշխատաոճ է։ Մի՞թե կարելի է կամայական որոշումներով վերաբերվել տասնամյակների կենսագրություն ունեցող գործող կրթական հաստատություններին, այս պահին սովորող հազարավոր շահառուներին։

Իսկ եթե նախագիծն այդքան հում էր, չհիմնավորված և չուսումնասիրված, այդ ի՞նչ էին փորձում հիմնավորել նախարարն ու տեղակալները։

Ես, իհարկե, ծանոթ եմ նաև բուհերի ղեկավարությանը ներկայացված Կառավարության խայտառակ նախագծին։

Այդպես պարզապես չի կարելի, չի կարելի պետական ինստիտուտներն այդքան նսեմացնել, արժեզրկել։ Եվ խոսքը ոչ միայն նախագծում տեղ գտած անգրագետ ձևակերպումների, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նկատմամբ մեղանչումների մասին է, այլև՝ իրավական ընթացակարգերի խախտման։

Սա պետություն է․ ձեր ինքնագործունեությունն ու պոպուլիզմը թանկ է նստում մեզ վրա, դառնում ճակատագրական․․․

Եվ, եթե չհանդիպեիք Բրյուսովի անվ․ համալսարանի ուսանողության ընդվազմանը, նշանակում է գործ պիտի ունենայինք հերթական քանդիչ ծրագրի հետ։

Քանդելը հեշտ է, մանավանդ, երբ դուք չեք կառուցել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջուլիանա Գրիգորյանը Operalia 2022-ի առաջին մրցանակակիրն է

Հաջորդ գրառումը

Արցա՛խն է մեր առաջնագիծը, և Արցախը ոտքի՛ է կանգնել՝ ի՛նքն իրեն պաշտպանելու վճռականությամբ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հասարակություն

Կանադայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներ են անց կացվել

25/04/2026
Հաջորդ գրառումը

Արցա՛խն է մեր առաջնագիծը, և Արցախը ոտքի՛ է կանգնել՝ ի՛նքն իրեն պաշտպանելու վճռականությամբ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական