Տնտեսական 11-12 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ 75.000 դրամ

28

2022-ն ամփոփելու ենք 11-12 տոկոս տնտեսական աճով. Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը կգերազանցի 648 մլրդ դրամը, որը 2022-ի հաստատված գումարը գերազանցում է 11,8 տոկոսով: 2023-ին պարգևավճարներ ու հավելավճարներ ավելի քիչ կտրվեն։

«Դա թույլ կտա եկող տարվա հուլիսից շարունակել կենսաթոշակների եւ սոցիալական տարբեր խմբերի պաշտպանությանն ուղղված հատկցումների ավելացումը, որ մեկնարկել է այս տարվա սեպտեմբերին: Կենսաթոշակների ֆինանսավորումը կավելանա ավելի քան 25 մլրդ դրամով»,-ասաց նախարարը:

Կառավարությունը հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Ըստ նախագծի՝ 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 դրամից դարձնելով 75,000 դրամ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր: