Հայաստանը մասնակցելու է դեկտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվելիք տրանսգենդերների՝ «Miss Star International» գեղեցկության մրցույթին:
Հայաստանն այդ մրցույթին ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը:
Դատելով նրա նախկին նկարներից՝ Դիանան վիրահատել է ոչ միայն մարմինը, այլ նաև դեմքը։
Նիկոլ Փաշինյանի նկարը ֆեյսբուքյան էջի գլխավոր ֆոն դարձրած սեռափոխված Դիանա Ղզրոյանին ներկայացնող տեսանյութ է նկարահանվել Մատենադարանի մոտ՝ եռագույն դրոշով։
Դիանան իր հետևորդներին գրել է.
Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես: Անչափ ուրախ եմ և հպարտ որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է, այլ նաև հնարավորություն այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։
Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում։ Շարունակեք հետևել իմ էջին որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները։