Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են.

«2026 թվականի մայիսի 6-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով»:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Դավիթ Այնազյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Վեդու դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է, որովհետև ոչ միայն այս դեպքը, այլև, եթե կհիշեք՝ որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունեինք, և բազմաթիվ իրավիճակներ ենք ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում և Շիրակի մարզում, և այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքով չէ, որ իրեն հայտնի է:

«Երբ առաջին անգամ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում նման իրավիճակ կար, մենք միջնորդագիր հասցեագրեցինք իրավասու մարմիններին՝ առաջարկելով, որպեսզի Դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներ ունեն, թեև Դատախազությունը կանխարգելման տեսանկյունից ուղիղ ֆունկցիա չունի, բայց մենք ցանկություն հայտնեցինք, որ ներգրավված լինենք, որպեսզի նմանատիպ իրավիճակները կարողանանք կանխել, որովհետև ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, միևնույն է, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չի ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել»,- ասաց դատախազը՝ նկատելով, որ սրան հաճախ գումարվում է հանգամանքը, որ հաճախ ներգրավվում են խոցելի խմբերը, որը տվյալ իրավիճակում առկա է:

Ինչ վերաբերում է վերոնշյալ դեպքի դատավարական խախտումներին, Վարդապետյանը նկատեց՝ նույն հարցաքննությունների հետ կապված, անչափահասների ներգրավման դեպքում մանկավարժի, հոգեբանի պահանջ կա, և հարցաքննության անհրաժեշտություն կա, որի մասով դատախազությունը շատ հետևողական է:

«Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո և ոչ միայն այս վարույթը: Կարճ ժամանակ հետո նաև խափանման միջոցի վերաբերյալ, կարծում եմ, ձեր մտահոգությունը դուրս կգա, որովհետև այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից: Անձինք գործել են ՔԿՀ-ից, ավելին, ստացած դրամական միջոցներն էլ հետո ինչ-որ տարբերակներով կոնվերտացրել են այլ անձանց միջոցով, ուստի սա մի ամբողջական գործընթաց է, որն անընդհատ է գտնվում մեր ուշադրության ներքո»,- ասաց Վարդապետյանը՝ ընդգծելով՝ իրենք չեն խրախուսում այս դեպքերի տարածումը, որպեսզի կրկնակի զոհականություն տեղի չունենա:

«Մենք միայն այս խնդրով չի, որ հասկացել ենք՝ այս խնդիրը գոյություն ունի: Այս խնդրին աչալուրջ ենք և նաև ներգրավված ենք դրա ոչ քրեաիրավական լուծման գործընթացների մեջ»,- ընդգծեց նա:

Նշենք, որ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ ՔԿ-ն ներկայացրել էր քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

Հաջորդ գրառումը

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հասարակություն

Կանադայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներ են անց կացվել

25/04/2026
Հասարակություն

Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման. Հայ դատ

23/04/2026
Հաջորդ գրառումը

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական