Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին և ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Երևանում այսօր կեսօրից հետո, ապրիլի 13-ին, 14-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-ին և 13-ին՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 13-ին, 14-ին շրջանների զգալի մասում, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։
Ապրիլի 13-ին, 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։
Ապրիլի 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6մ/վ, ապրիլի 12-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-ին, 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։