Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերժ Թանկյանը, Փիթեր Գաբրիելը և այլ հայտնիներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին

25/07/2023
- Հասարակություն

Ամերիկյան System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Արցախում օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամի ֆոնին, հանդես է եկել բաց նամակով՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը:

Ինչպես գրում է spin.com-ը, նամակի տակ ստորագրել են երաշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը, Ռոզա Լինը, Նիկոլաս Ջաարը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ալեն Հյուզը, դերասանները Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Հերիեթ Ուոլթերը, Ալիա Շավքաթը, Սեփիդեհ Մոաֆին:

«Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունների մուտքն ու ելքը, և հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները. հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին (Միավորված ազգերի կազմակերպության) բարձրագույն դատական մարմինը՝ ՄՔԴ-ն (Արդարադատության միջազգային դատարանը) հանձնարարել է Ադրբեջանին ապահովել ճանապարհով ազատ տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել որոշումը», – spin.com-ի հետբ զրույցում նշել է Թանկյանը։

«Բոլորն աջակցում են շրջափակման բացմանը, ԱՄՆ-ից մինչև Պետդեպարտամենտը և Եվրամիությունը, բայց այդ ամենը խոսակցություն է: Մարդիկ սովամահ են լինում և բռնատիրական ռեժիմին ուղղակի ասելը, որ ապօրինի շրջափակումը վերացնի, չի օգնի այդ մարդկանց գոյատևել: Դրանք պարզապես խոսքեր են: Գործողություններ չկան, և դա է խնդիրը: Դա արդեն բոլորն են դատապարտել, բայց ոչ ոք ոչինչ չի անում։ Օրինակ, ԱՄՆ ՄԶԳ-ն (Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը) կարող է հեշտությամբ ասել Ադրբեջանին, որ մենք պատրաստվում ենք օդային ճանապարհով մատակարարումներ անել: Նրանք Հայաստանում գրասենյակ ունեն, իսկ ՀՀ կառավարությունը պատրաստած պաշարներ ունի: Մենք փորձում էինք կապ հաստատել (ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր) Սամանթա Փաուերի հետ, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի այդ խնդրի վրա, և նա տեղյակ է այդ մասին, քանի որ նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ում», – շարունակել է երաժիշտը:

Նա նաև նկատել է, որ լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայում պատերազմի մասին, սակայն միևնույն ժամանակ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։

«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», – նշել է Թանկյանը։

Tert.am

Նախորդ գրառումը

Եթե հայտարարում եք՝ Արցախն Ադրբեջան է, մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում. հարց՝ զոհված զինվորի հորից

Հաջորդ գրառումը

Կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում. Փաշինյանը տակառ գլորեց արդարադատության վրա

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

Կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում. Փաշինյանը տակառ գլորեց արդարադատության վրա

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական