Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուղեղային կենտրոնները ձգտում են գրադարանագիտական աշխատանքի զարգացմանը․ «Բայազետ» կենտրոն

07/03/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գավառում ստեղծվել է տեսակով առաջին հիբրիդային գրադարանը։ Այն  Գեղարքունիքի մարզի ոչ պետական, ամենախոշոր հանրային գրադարանն է, որի ֆոնդը ձեւավորվել է տեղի բնակիչների անձնական գրադարանների, ինչպես նաեւ կրթական եւ ուսումնական հիմնարկությունների նվիրատվությունների հիման վրա։ Իբրեւ Գեղարքունիքում առաջին ուղեղային կենտրոն , «Բայազետը» ստեղծում է անհրաժեշտ պայմաններ գրքերի հավաքագրման, պահպանման, ինչպես նաեւ որպես գիտակրթական հասարակական կազմակերպություն՝ ընթերցողներին բոլոր հնարավոր ուղիներով հասանելի դարձնելու համար։

Ի սկզբանե «Բայազետ» վերլուծական-հետազորտական հայկական կենտրոնի  որդեգած 3 ուղղություններին՝ հետազոտություն, իրազեկում, ոչ ֆորմալ կրթություն, ավելացավ եւս մեկը ՝ գրադարանագիտական աշխատանքը։ «Գրադարանի ստեցղծման միտքը եղել է դեռեւս  ՀԿ-ի հիմնադրման օրվանից: Ներկայիս առկա գրաֆոնդում ունենք հին, նոր ու ժամանակակից գրականություն, պահանջված մասնագիտական գրականություն։ Գրադարանը համալրված է արտասահմանյան գրականությամբ», ասում է կենտրոնի գլխավոր քարտուղարի օգնական Անի Թադեւոսյանը, հավելելով, որ կենտրոնը բաց է գրադարանագիտական աշխատանքներում  համագործակցության համար.«Հաճախ ենք գրքի քննարկումներ ունենում, դրանք նպաստում են երիտասարդների հզորացմանը եւ գիտական մտքի զարգացմանը»։ Գրադարանը նպատակ ունի խթանելու մարզի ինտելեկտուալ ներուժի զարգացմանը։ Այն իր ներուժը ծառայեցնում է ոչ միայն մարզում, այլեւ մարզից դուրս, այդ իսկ պատճառով գրքերը հավաքագրելուց հետո սկսվել է մարզում առաջին անգամ գրքերի  թվայնացման գործընթացքը։

«Այս գրադարանի որդեգրած քաղաքականությունը տարբերվում է իր նորարարական լուծումներով։ Մենք թվայնացնում ենք գրադարանը եւ գրքերը տեղադրում «Բայազետ»-ի կայքէջում, որը հասանելի է բոլորին։ Կայքէջը թույլ է տալիս մարդկանց տեսնել՝ ունե՞նք այդ պահին իրենց նախընտրած գիրքը, կատարել  օնլայն ամրագրում եւ  իրենց նախընտրած օրն ու ժամին մոտենալ ու վերցել», պատմում է Անին։

«Բայազետ»-ի գրադարանը համալրվում է նաեւ կենտրոնի կողմից կատարվող հետազոտական-վերլուծական աշխատանքներով եւ թարգամանություններով։ Այս պահին 3 հետազոտություն եւ  5 լեզուներից թարգամանված 30 հոդված տեղ են գտել գրադարանում։ «Բայազետ»-ը հայ ընթերցողի դատին է  ներկայացրել «Բայազետ»-ի ընտրանի 2022» թարգմանությունների ժողովածուն, որը բանասիրության,  լեզվագիտության, ինչպես նաեւ սոցիալական-գիտությունների տեսանկյունից արժեքավոր աշխատություն է։

Ժողովածուում տեղ գտած հեղինակներից շատերը ներկայացվում են հայերենով առաջին անգամ: Աշխատանքն ուղղված է օտար լեզուներ եւ սոցիալական գիտություններ ուսումնասիրողներին, մասնագետներին, ուսանողներին, ընթերցասեր հանրության լայն շրջանակներին։

Այս պահի դրությամբ գրադարանն ունի 6950 միավոր գիրք եւ 63 ակտիվ ընթերցող։ Ամենապահանջվածը երիտասարդների կողմից ժամանակակից գրականությունն է։

«Թվայնացումը ընթերցողների պահանջն է. նրանք օգտվում են այն գրադարաններից, որոնք հագեցած են նոր տեխնոլոգիաներով եւ համապատասխանում են միջազգային ստանդարտներին», նշեց Անին։

ՄԱՐԻՆԵ ԴՎՈՅԱՆ

ՀՊՄՀ Ռադիոհեռուստատեսության 3-րդ կուրսի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախ՝ վտանգված համաքրիստոնեական ժառանգություն

Հաջորդ գրառումը

Արարատի զավակները

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հասարակություն

Կանադայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներ են անց կացվել

25/04/2026
Հաջորդ գրառումը

Արարատի զավակները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական