«Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը:
Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար:
Հայաստանում տարեկան մոտավորապես 3 000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում:
700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:
Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռու՛ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից:
Ակնկալում եմ ձեր աջակցությունը` այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում»,- գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։