Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնություն է կիրառվում, քանի որ հայ հասարակության շրջանում բռնությունը նորմալիզացված է. իրավապաշտպան

19/12/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետական մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրումը կարող է զսպիչ գործոն լինել, բայց այստեղ խնդիրը ոչ միայն վերահսկողությունն է, այլև որ ավելի կարևոր է՝մասնագիտական էթիկայի կանոնների պահպանումը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Տեսախցիկներն, այնուամենայնիվ, կարողանում են սահմանափակ տարածություններ ծածկել, և ի վերջո, տեխնիկական միջոցներն ինչ-որ պահի կարող են խափանվել, շարքից դուրս գալ։ Բռնությունից զերծ մարդկային հարաբերությունները և միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը պետք է առաջանային լինեն տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար՝ սկսած մանկավարժներից, վերջացրած իրավապահ համակարգի ներկայացուցիչներից։

Առաջին հերթին պետք է լինի մասնագիտությունը կրողի՝ աշխատանքի նկատմամբ  պատշաճ մոտեցումը և պարտականությունների բարեխիղճ կատարումը, ուստի վերահսկողական գործիքները միայն թույլ և մեկ փոքր, հատվածային մոտեցում կարող են դիտարկվել»,- նշեց իրավապաշտպանը։

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ մանկապարտեզներում տեղադրվող տեսախցիկները կարող են վախի մթնոլորտ ստեղծել և մանկավարժական անձնակազմին ստիպել այլ՝ իրենց ինքնությանը խորթ վարք դրսևորել, և ավելի կարևոր է նախ փոխել բռնության հանդեպ հանդուժողականությունն ու հասարակության պատկերացումները։

Ըստ իրավապաշտպանի՝ մանկապարտեզներում և այլ վայրերում շարունակում է երեխաների նկատմամբ բռնություն կիրառվել, քանի որ հայ հասարակության շրջանում բռնությունը նորմալիզացված է։

«Երեխաների դաստիրակության գործում բռնությունը որպես մեթոդ որևէ մեկի կողմից չպետք է կիրառվի՝ ո՛չ ծնողների, և՛ ոչ էլ մանավանդ մանկավարժների կողմից։ Ծնողը երբեմն կարող է չունենալ բավարար գիտելիքներ և իրավագիտակցություն, բայց մանկավարժը, որպես մասնագետ, երբեք չպետք է դիմի բռնության մեթոդների։

Կրկնում եմ՝ ագրեսիան դրսևորվելու է այն վայրում, որտեղ տեսախցիկներ չկան. բռնություն կիրառելու սովոր դայակը կամ դաստիարակը երեխային, օրինակ, կարող են ուղեկցել զուգարան և այնտեղ բռնարարք կատարել՝ իրենց այդ մոտեցումը բոլորովին անընդունելի չհամարելով»,- ամփոփեց Զարուհի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ պետական մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու ստորագրահավաք է մեկնարկել։ Նախաձեռնության հեղինակը Երևանի ավագանու նախկին անդամ, «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբի համակարգող, մանկավարժ Աննա Ջավախյանն է։

Վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստորագրահավաքի տեքստում էլ եմ գրել, հիմա էլ ուզում եմ հատուկ շեշտել` մանկապարտեզի տեսախցիկները որքան երեխաներին են պաշտպանելու ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, ճիշտ նույն կերպ էլ աշխատակիցներին են պաշտպանելու թե ծնողների զրպարտությունից, թե վերադասի կողմից հետապնդումներից, միշտ ապացուցելի է լինելու կատարված բարեխիղճ աշխատանքը։ Ես ուզում եմ, որ մանկապարտեզի տարածքում պաշտպանված լինեն թե երեխան, թե դայակն ու դաստիարակը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

Հաջորդ գրառումը

ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի խնդրի լուծում. Նիկոլ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի խնդրի լուծում. Նիկոլ Փաշինյան

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական