Տոկոիոյի համալսարանում ուսանողներին արգելել են գիտական աշխատանքներ գրել արհեստական բանակության ChatGPT հարթակի օգնությամբ։ Այս մասին ռուսական ТАСС լրատվականն է գրում՝ հղում անելով Տոկիոյի համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված համապատասխան հրամանին։
«Կարծում ենք՝ ուսանողները պետք է ինքնուրույն գրեն գիտական աշխատանքները, այդ իսկ պատճառով պարզապես չենք կարդա ու չենք գնահատի այն աշխատանքները, որ գրված կլինեն արհեստական բանականության օգնությամբ»,- ասված է համալսարանի համապատասխան հրամանի մեջ։
Ճապոնացի գիտնականները համոզված են՝ արհեստական բանականությունն ուսանողներին խանգարում է ինքնուրույն մտածել։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Իտալիայի կառավարությունն էր արգելափակել ChatGPT-ը, քանի որ արհեստական բանականության այդ հարթակից մարդկանց անձնական տվյալների արտահոսք էր եղել։
Ս․Վ․