Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03:30-ի սահմաններում անհայտ անձը կան անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են, ապա մտել ներս ու կատարել գողություն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը, ապա դիմել փախուստի: