Հողերի հանձնելուց հետո Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել:
Կիրանցի բնակիչներՆ իրենց անունը չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ՝ միակողմանի, անօրինական կերպով Կիրանց գյուղի հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո, գյուղի բնակչությունը պառակտվել է 3 մասի՝ հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացածներ, փոխհատուցում չստացածներ, զոհված հերոսների հարազատներ և չեզոքներ։
Պետական բյուջեից փոխհատուցում ստացած, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և Կիրանցի հողերի հանձնումը դատապարտողներն այնքան անհաշտ հարաբերությունների մեջ են, որ միասին միջոցառումների չեն մասնակցում, կամ մասնակցելու դեպքում արագ հեռանում են։
400-ից էլ քիչ բնակիչ, հերոսական տարեգրություն ունեցող Կիրանցում անառողջ մթնոլորտ է ստեղծվել։
Ոսկան Սարգսյան, տավուշցի լրագրող