Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կիրանցում անառողջ մթնոլորտ է. բնակիչները 3 մասի են բաժանվել

Հողերի հանձնելուց հետո Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել:

Կիրանցի բնակիչներՆ  իրենց անունը չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ՝ միակողմանի,  անօրինական կերպով Կիրանց գյուղի հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո, գյուղի բնակչությունը պառակտվել է 3 մասի՝ հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացածներ, փոխհատուցում չստացածներ, զոհված հերոսների հարազատներ և չեզոքներ։

Պետական բյուջեից փոխհատուցում ստացած, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և Կիրանցի հողերի հանձնումը դատապարտողներն այնքան անհաշտ հարաբերությունների մեջ են, որ միասին միջոցառումների չեն մասնակցում, կամ մասնակցելու դեպքում արագ հեռանում են։

 400-ից էլ քիչ բնակիչ, հերոսական տարեգրություն ունեցող Կիրանցում անառողջ մթնոլորտ է ստեղծվել։

Ոսկան Սարգսյան, տավուշցի լրագրող