Արցախցի Լուսե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Քեզ կտանեմ ինձ հետ»։
Հայրենազրկման ողբերգությունն այնքան արագ է կատարվում, որ արցախցիները ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ։
Լուսինեի գրառման տակ շատերը խնդրել են նրան իրենց համար էլ բերել մի բուռ հող Արցախից։ Նա խոստացել է բերել՝ գրելով. «Կբերեմ, մենակ թե ձեռքիցս չվերցնեն, կբերեմ»։
«Սուրբ հողիդ կարոտ ենք մնալու, Արցախ ջան», «Ինչպե՞ս ենք ապրելու»,- արձագանքել են արցախցիները։