Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների իրացման արդյունքում 49-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր մոտ 150 գրամ քաշով։ Նրա հայտնածով՝ կանեփն ինքն է աճեցրել, մշակել ու չորացրել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։