Կանադահայ համայնքը բողոքի ցույցեր է կազմակերպել։ Արցախի դրոշներով, Արցախի հիմնը երգելով՝ կանադահայերը ջանում են օտարազգիների ուշադրությունը հրավիրել Արցախում տեղ ունեցող ողբերգական իրադարձությունների վրա։ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, հարյուրավոր սպանվածներ, անհետ կորածներ կան, հիմա էլ՝ էթնիկ զտում։
Ագրեսոր Ադրբեջանը ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը՝ ստիպելով լքել տունն ու Հայրենիքը, իսկ աշխարհը ոչ մի պատժամիջոց չի կիրառում Բաքվի նկատմամբ։
Կանադական հեռուսատաընկերությունն անդրադարձել է Արցախի խնդրին։