Իրավիճակը Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում շարունակում է խիստ լարված մնալ։
Կառավարության շենքը առավոտից շրջափակված է ոստիկանների տասնյակ շարքերով։
Ցուցարարները շարունակում են ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Շարունակվում են ոստիկանների հետ բախումները։ Կան բազմաթիվ բերման ենթարկված քաղաքացիներ։
Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվում։
Խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարներին ոստիկանությունը բռնությամբ բերման է ենթարկում։
Բռնությամբ բերման ենթարկվեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոդրին՝ Լևոն Քոչարյանը։