Էմման ասաց՝ համալսարանի համար «թույն» ծրագրեր ունեմ և ինձանից ուզեց Թոռնիկ Ալիյանի հեռախոսահամարը. Չալաբյանի գործով վկա

42

Հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի քրեական գործով դատարանն այսօր հարցաքննեց վկաներին:

Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամ Մաշա Վարդանյանը դատարանին տեղեկացրեց, որ բուհի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հեռախոսահամարը ինքն է փոխանցել հեռավոր ազգական ու գործով ամբաստանյալ, համալսարանի հրավիրյալ դասախոս Էմմա Սարգսյանին:

Վկա Վարդանյանն ու Էմմա Սարգսյանը նամակագրությամբ են շփվել: Դա եղել է մայիսի 2-ին. հստակեցրեց Մաշա Վարդանյանը և հրապարակեց նամակագրության բովանդակությունը:

Հիշեցնենք՝ Չալաբյանը ձերբակալվել էր Ագրարային  համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալեյանին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը ԲՈՒՀ-ի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է եղել։

Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։

Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց մայիսի 14-ին, որից հետո կալանքը երկարացվեց 15 օրով։

Նա ազատության մեջ է հուլիսի 27-ից:

Մանրամասն՝ տեսանյութում։