Իսրայելցի ամուսինները ահաբեկչության ժամանակ փրկել են տասը ամսական երկվորյակներին, սակայն իրենք զոհվել են։
Ողբերգությունը տեղի է ունեցել Գազային սահմանակից Քֆար Ազա գյուղում։ Իտայը և 30-ամյա Հադար Բերդիչևսկին իրենց 10 ամսական երկվորյակներին թաքցրել են անվտանգության սենյակում (մամադ), որպեսզի նրանց փրկեն ՀԱՄԱՍ-ի զինյալներից։ Երբ ահաբեկիչները ներխուժել են նրանց տուն, Իթայը և Հադարը փորձել են դիմադրել, բայց սպանվել են:
Ըստ Walla պորտալի՝ երեխաները մամադայում անցկացրել են մոտ 14 ժամ, մինչև նրանց գտել են և հանձնել տատիկին։