ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․), որի ընթացքում նմուշառում է իրականացվել բոլոր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր հետազոտության. հայտնում են ՍԱՏՄ-ից:
Փորձաքննության արդյունքներով՝ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։