Ամերիկյան Հյուսթոն ու Վաշինգտոն քաղաքների համալսարանների գիտնականները պարզել են, որ ի տարբերություն քաղաքաբնակաների՝ գյուղաբնակաները հոգեպես շատ ավելի զգայուն են։ Այս մասին ամերիկյան Journal of Personality ամսագիրն է գրել։
Գիտնականներն ԱՄՆ երկու համայնքների՝ գյուղի ու քաղաքի բնակիչների շրջանում հետազոտություն են անցկացրել՝ հասկանալու համար, թե որ համայնքի բնակիչների մոտ են ավելի հաճախ հոգեբանական խնդիրներ հանդիպում։
Պարզվել է, որ գյուղաբնակներն առավել հաճախ են նևրոզով տառապում։ Գիտնականները դա բացատրել են այն հանգամանքով, որ գյուղական համայնքներում հոգեբաններին կամ հոգեբույժներին դիմելու հնարավորությունը շատ ավելի սուղ է, քան՝ քաղաքներում։ Ս․Վ