Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գինի, չիր, էկոպայուսակ․ արտադրողները հայ աշակերտներն են

02/10/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Երեւանում «ՔՈԴԵ Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ» (CODE-SE HUB) ՀԿ-ն կազմակերպվել էր «Սոցիալական ձեռնարկատիրություն (ՍՁ) եւ Աշակերտական սոցիալական ձեռնակատիրություն (ԱՍՁ)» ազգային ֆորում, ինչի ժամանակ ամփոփվեցին  ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքները նախորդ երեք տարում։  Բացի այդ, այն հարթակ էր՝ քննարկելու Հայաստանում աշակերտական ՍՁ-ների զարգացման հնարավորությունները։

Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունը նոր ձեւաչափ է թե՛ կրթական ոլորտում, թե՛ բիզնես միջավայրում: Այն բիզնես գործունեություն է կրթական հաստատությունում՝ դպրոց, քոլեջ կամ տեխնիկական ուսումնարան, որ ղեկավարում են աշակերտները: Կուրատորի (ուսուցիչ, ձեռնարկատեր, ծնող) ուղղորդմամբ՝ աշակերտներն արտադրում եւ վաճառում են ապրանք կամ ծառայություն՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար: Գործնական, նորարարական այս մոտեցումն աշակերտներին հնարավորություն է տալիս ունենալ բիզնեսի փորձ, ինչպես նաեւ՝ խթանում է ձեռնարկատիրական մտածողությունն ու միաժամանակ զինում կարիերայի համար անհրաժեշտ հմտություններով:

«Ծրագրի թիրախային խումբը 14–18 տարեկաններն են։ Նրանք ավելի կրեատիվ են եւ ունեն նոր գաղափարներ: Աշակերտներն ապացուցել են, որ վաղ տարիքում հնարավոր է մտնել ձեռնարկատիրական ոլորտ եւ հաջողության հասնել: Մեր նպատակը նորարարություն բերելն է, ինչպես նաեւ՝ մտնել այնպիսի ոլորտներ, որտեղ սոցիալական ձեռնարկատիրությունը դեռ զարգացած չէ»,– ասում է «CODE-SE HUB»–ի համահիմնադիր եւ նախագահ Սուրեն Մխիթարյանը:

Ծրագրի մեկնարկից մինչեւ այս պահը ներգրավվել է 20-ից ավելի դպրոց։ 400-ից ավելի աշակերտ մասնացել է սոցիալական ձեռնարկատիրության թեմայով սեմինարների եւ ինտենսիվ դասընթացների, ՍՁ առցանց կրթական հարթակի միջոցով վերապատրաստվել են հարյուրավոր երիտասարդներ, ավելի քան 20 դասընթացավար եւ ուսուցիչ։ Սոցիալական 7 բիզնես գաղափար էլ ստացել է ֆինանսական աջակցություն մեկնարկի համար։

«Մեզ համար կարեւոր է հայ երիտասարդներին գիտելիքներ, հմտություններ փոխանցելը, ինչի արդյունքում նրանք կդառնան ակտիվ քաղաքացիներ եւ հաջողակ ձեռներեցներ։ Ջանում ենք ամեն կերպ խրախուսել նորարարական կրթությունը»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության նախագծերի կառավարիչ Դավիթ Ավագյանը:

Ֆորումի ընթացքում առանձին տաղավարներով ներկայացված էին նաեւ այն 7 ԱՍՁ–ները, որոնց մեծ մասը ծրագրի բոլոր փուլերն անցնելուց հետո արդեն ունեն արտադրանք կամ ծառայություն են մատուցում եւ դրանցից ստացած եկամուտն ուղղում են սեփական դպրոցում կամ համայնքում առկա խնդիրների լուծմանը: Այսպես՝ մի դպրոցի սաների արտադրած գինու եւ բնական չրերից պատրաստած շոկոլադների վաճառքից ստացված եկամտով մասամբ վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Մեկ այլ դպրոցում աշակերտները մշակել են սեղանի ինտելեկտուալ խաղ, երրորդում՝ վերամշակված հումքից էկոպայուսակներ են արտադրում եւ այլն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՇԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ   

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը սպանվել է իր տան բակում

24/09/2025
Հասարակություն

Ֆիշինգ. «Facebook»-ով և «Instagram»-ով ձեզ ուղարկված ծանուցումներին չվստահեք

20/09/2025
Հասարակություն

«Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ. «Հայհեղինակի» գլխավոր տնօրեն  

16/09/2025
Հասարակություն

7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել. Վարդան Ղուկասյանը պատմել է, թե ինչպես են տարել որդուն

11/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՇԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ   

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Ֆիլմը հիմնված է մոլդովական հեքիաթի վրա։ ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը,...

ԿարդալDetails

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025

Սոթքից սահմանն անցած ադրբեջանական ոչխարները վերադարձվել են Ադրբեջանին

02/10/2025

Մերժում ենք գործող կառավարիչների միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. «Պատիվ ունեմ»

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական