Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանիայում երեք ծնողից բեղմնավորված երեխա է ծնվել

14/05/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ երեք ծնողից բեղմնավորված երեխա է ծնվել։ Այս մասին բրիտանական «The Guardian» պարբերականն է գրում։ 

Արհեստական բեղմնավորման այս մեթոդը փոխարինում է միտոքոնդրիումի թերապիային և ուղղված է կանխելու երեխաների ժառանագական անբուժելի հիվանդությունները։ Նշենք, որ  միտոքոնդրիալ հիվանդությունները ժառանգական հիվանդությունների խումբ է, որ հիմնականում մարդու բջիջների էներգետիկ ֆունկցիաների խանգարմամբ է արտահայտվում։

Բժիշկ-գիտնականները, փաստորեն, կարողացել են այնպես անել, որ գենետիկական նյութ պարունակող և արդեն իսկ ձևավորված սաղմին ավելանա դոնոր կնոջ ձվաբջիջը՝ միտոքոնդրիումային մուտացիաներից զերծ ու առողջ պտուղ ձևավորելու համար։

Այս մեթոդով երեխա ունենալու օրինականությունը բրիտանական պառլամենտը դեռևս 2015-ին է հաստատել։ Երկու տարի անց բրիտանական Նյուքասլիի Անպտղության բուժման կենտրոնը երեք ծնողի միջոցով արհեստական բեղմնավորում անելու լիցենզիա էր ստացել։ Այժմ, փաստորեն,  այդ նույն կենտրոնը հայտարարել է երեք ծնողից ծնված առաջին երեխայի լույս աշխարհ գալու մասին։

Բժշկության մեջ արհեստական բեղմանվորման այս մեթոդը 2018-ից է գործածության մեջ դրվել։ Այժմ, աշխարհի կտրվածքով, երեք ծնող ունեցող ավելի քան 5 երեխա կա։ Բայց ելնելով անձնական տվյալների գաղտնիության նորմերից՝ այդ երեխաների մասին մանրամասն որևէ տեղեկություն չի հաղորդվում՝ ե՞րբ են ծնվել, ովքե՞ր են ծնողները, արդյո՞ք բժիշկները կարողացել են կանխել ժառանագական հիվանդությունները և այլն։

Մինչև Մեծ Բրիտանիան էլ, հիշեցնենք, ԱՄՆ-ում էր նման դեպք գրանցվել։ 2016-ին ամերիկացի բժիշկներից մեկը հայտարարել էր, որ երեք ծնողի բեղմնավորման մեթոդի շնորհիվ՝ կարողացել են կանխել պտղի մոտ առկա միտոքոնդրիալ մուտացիայի զարգացումը։

Պատրաստեց Սևակ Վարդումյանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիև-Միշել հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է

Հաջորդ գրառումը

Հայկական  «Բարև, ես եմ»-ը՝ Cannes Classics ծրագրում

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Պատերազմում զույգ զավակներին կորցրած կինը Բանակի օրը որդի է ունեցել

29/01/2026
Հասարակություն

Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

26/01/2026
Հասարակություն

2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները

12/01/2026
Հասարակություն

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների կանչ»

11/01/2026
Հաջորդ գրառումը

Հայկական  «Բարև, ես եմ»-ը՝ Cannes Classics ծրագրում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական