Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում 300 հազար դրամ աշխատավարձ էի ստանում՝ գումարած կենսաթոշակս, իսկ Հայաստանում ընդամենը 100 հազար դրամ միանվագ գումար են հատկացրել. արցախցի

18/10/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախից դուրս գալուց հետո հաստատվել ենք Երևանում՝ ժամանակավորապես աղջկաս տանն ենք բնակվում։ Զուգահեռ վարձով տուն ենք ման գալիս, բայց սոցիալական ծանր վիճակում ենք՝ աշխատավարձ, թոշակ չենք ստացել, չգիտենք՝ ոնց պետք է ապրենք։ Սոցիալական առումով մեզ ընդհանրապես ապահով չենք զգում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում հանդիպած դժվարությունների մասին պատմեց  Արցախի ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։

«Ես գոնե այստեղ աղջկաս տանն եմ ապրում, իսկ եղբայրս տուն չունի, նրան օգնում եմ զրոյից տուն կառուցել։ Աղջկաս տանը 9 հոգով ենք տեղավորվել՝ ես, տղաներս, կինս,կնոջս մորաքույրը և այլն։

Պետության կողմից մինչ օրս որևէ աջակցություն չենք ստացել, միայն ես եմ 100 հազար դրամ միանվագ աջակցությունն ստացել՝ ո՛չ կինս, ո՛չ տղաներս չեն ստացել։ Որևէ պարզաբանում չեն ներկայացրել, թե ինչու չեն տալիս։

Մյուս կողմից աշխատավարձերի խնդիրն է. ամենապրոբլեմայինն այն է, որ աշխատավարձերը չենք ստացել։ Դրանից հետո բռնի տեղահանված արցախցիների առջև արդեն աշխատանքի տեղավորման խնդիրն է ծառանալու։ Ահռելի քանակությամբ գործազուրկ արցախցի ուսուցիչներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ ունենք, նրանց հարցը պետք է լուծվի»,- ասաց Աշոտ Սարգսյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ անձամբ ինքն Արցախում 300 հազար դրամ աշխատավարձ է ստացել՝ գումարած կենսաթոշակը։ Ֆինանսական խնդիրեր չի ունեցել, ավելին՝ կարողացել է որոշակի խնայողություններ անել. այս պահին հենց այդ գումարներով է կարողանում կենցաղային ծախսերը հոգալ։ Բայց միաժամանակ ընդգծում է՝ պետությունը պետք է փոխհատուցի Արցախում թողած իր անշարժ և շարժական գույքի համար։ Այլ բան է, որ պետական որևէ օղակից այս մասին նույնիսկ ակնարկ չեն արել։

«Քրոջս փեսան Արցախում մայոր էր, 450 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, պայմանագրային սպան՝ 300 հազարից ավելի էր վաստակում։ Իսկ այստեղ ոչ մեկն աշխատանք չունի։

Քեռիս էլ, օրինակ, իր ընտանիքի, փեսաների հետ Նոր Խարբերդում երկու հարկանի տուն է վարձել, ապրում են։ Ամսական 500 հազար դրամ վարձ պետք է տան, բայց ինչպե՞ս կարող է թոշակառու մարդը, թեկուզ փեսաների աջակցությամբ, նման չափի վարձ տալ։  

Կարծում եմ՝ բնակարանների խնդիրն ամենահրատապն է։ Իմ հաշվարկներով՝ Հայաստանում այս պահին մոտ 30 հազար արցախցի ընտանիք կա, և նրանց համար պետք է բնակարաններ կառուցվեն։ Իմ տեսակետն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է արցախցիներին մոտավոր հաշվարկներով 150 կմ/ք մակերեսով հատուկ տեղ հատկացնի, և մարդիկ այնտեղ իրենց համար տներ կառուցենք։ Ցանկալի է, որ դրանք լինեն պետական տներ՝ առանց սեփականության իրավունքի, որպեսզի Արցախն ազատագրվելուն պես բոլորս անխտիր վերադառնանք մեր տներ։

Հակառակ դեպքում Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում մի կերպ տեղավորված արցախցիներն ստիպված են լինելու արտագաղթել։

Մենք նաև արցախցու գենոֆոնդը պահպանելու կարևորագույն խնդիրն ունենք։ Ոչ թե մեզ հայաստանաբնակ հայերից բարձր ենք դասում, այլ ուղղակի արցախցու կռվող, արարող տեսակը, մեր 10-ից ավելի բարբառները պահելու խնդիր ունենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաստանի խորհրդարանը փորձում է նախագահի իմփիչմենթին հասնել

Հաջորդ գրառումը

Լավրովը ժամանել է Հյուսիսային Կորեա

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

16/05/2026
Հասարակություն

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

16/05/2026
Հասարակություն

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

15/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հաջորդ գրառումը

Լավրովը ժամանել է Հյուսիսային Կորեա

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական