Այսքան վատի մեջ գոնե մի փոքր լավ բան արեցինք. հայտնում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Նա գրել է.
Բյուրականի աստղադիտարանն ընդունեց 40 արցախահայի, այդ թվում՝ 18 երեխայի։ Նրանք մեր հյուրատանն են՝ ապահով և բարեկարգ պայմաններում։ Միայն տեսնեք մեր աշխատակիցների սրտացավ ու հոգատար վերաբերմունքը։ Շատերին կարող եմ թվարկել, բայց հատկապես ուզում եմ նշել Մելինե Ասրյանին և Վարսիկ Հարությունյանին։
Աստղադիտարանն ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի իր հյուրերի սնունդը, հագուստը, դեղորայքը, առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաները, դպրոցականների համար՝ գրենական պիտույքները, փոքրերի համար՝ խաղալիքներ և այլն։
Ավելին, Աննա Գասպարյանը, որը ներկայացնում էր Արցախի գիտական կենտրոնի աստղագիտական լաբորատորիան, այժմ արդեն Բյուրականի աստղադիտարանի աշխատակից է։