Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արցախի կորուստն արժեցավ դեռևս Սնուփ Դոգի երկու համերգի փող

Դավաճանության հետևանքով Արցախից  Հայաստան բռնագաղթածների թիվն արդեն 75 000 է։

 Յուրաքանչյուր փախստականի տրամադրվելու է 100 000 ՀՀ դրամ, ինչպես հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Ստորև ներկայացնում ենք «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանի վերլուծությունը.

Ընդհանուր գումարը կկազմի 7.5 մլրդ դրամ, որն էլ արդեն արժեզրկվող դրամի փոխարժեքով հավասար կլինի 18.8 մլն ԱՄՆ դոլարի։

Եթե հիշենք, որ թմրամոլ Սնուփ Դոգի համերգի համար վճարել էին մոտ 9.0 մլն ԱՄՆ դոլար, ապա կարող ենք վստահ պնդել, որ մեր Արցախի կորուստը արժեցավ դեռևս երկու համերգի փող։

Հիմա առնվազն պահանջում ենք՝

 1. կրկնապատկել արցախցիներին տրվող միանվագ օգնության չափը։

2. դադարեցնել կառավարության, Ազգային ժողովի պատգամավորներին, արտաքին գործերի նախարարությանը , քաղծառայողներին պարգեավճարների հատկացումը։

3. դադարեցնել ոստիկանության աշխատակիցներին, դատախազությանը, դատավորներին, պարեկներին տրվող պարգեավճարների հատկացումը։

Արցախցին հայոց երկրի քաղաքացին է։