Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը դրված է գայլի բերան, և գայլի բերանից Արցախը պաշտպանող միակ որսորդն այսօր Ռուբեն Վարդանյանն է. Սերժ Սրապիոնյան

03/02/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության նախագահին հասցեագրված բաց նամակով մտավորականները ցանկացել են շեշտել պարտության դառնությունը և դրա հետևանքները, պարտության, որը հայ ժողովրդին արժեցավ ոչ միայն Արցախի մեծ մասի կորուստ, այլև Արցախի գոյության-չգոյության խնդիր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ով, ի թիվս այլ մտավորականների, ստորագրել է վերոնշյալ բաց նամակի ներքո։

«Անընդհատ լուրեր են տարածվում, որ Արայիկ Հարությունյանը ինչ-որ գաղտնի-մշուշոտ գործունեություն է ծավալում ադրբեջանցիների հետ, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերում։ Այս լուրերն, ըստ էության, մեղադրանք են, որոնք ոչ մի անգամ պաշտոնապես չեն հերքվել»,- նշեց մեր զրուցակիցը։

Սերժ Սրապիոնյանը շեշտեց՝ ինքն ու իր մտավորական ընկերները երբեք քաղաքական գնահատական չեն տվել ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, սակայն տեսնում են, որ իր հարցազրույցներում և ելույթներում նա առաջ է քաշում Արցախին վերաբերող ամենակենսական հարցերը։

«Մեր համոզմամբ՝ դա ճիշտ դիրքորոշում է, այսինքն՝ Արցախը շնչող օրգանիզմ է, մահացած չէ, և ամեն մեկը, ներողություն եմ խնդրում բոլոր արցախցիներից, չպետք է Արցախը դնի զոհված կենդանու կամ լեշի տեղ և կտցի նրանից։ Սա է մեր խնդիր է։ Մենք նախազգուշացնում ենք չխանգարել Արցախի կենսունակ ուժերին լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, որովհետև հստակորեն հայտարարվել է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։

Այլ կերպ ասած՝ Արցախը դրված է գայլի բերան, և գայլի բերանից Արցախը պաշտպանող միակ որսորդն այսօր Ռուբեն Վարդանյանն է՝ իր վարքագծով»,- ասաց Սրապիոնյանը՝ շեշտելով, որ մտավորականների համար ամենևին կարևոր չէ՝ նա ռուսամոլ է, ռուսաֆոբ, թե մեկ այլ բան։ Ամենակարևորն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ Վարդանյանը ծառայում է Արցախի փրկությանը։

«Շուտով մեր կողմից գործողություններ էլ կլինեն, բայց չեմ ուզում առաջ ընկնել և մանրամասներ հայտնել։ Հանրությունը դրանց կծանոթանա. կլինեն քայլեր, որոնք չեն վնասի Արցախին, ավելին՝ կնպաստեն Արցախի ապաշրջափակմանը։ Ենթադրում ենք, որ կոնկրետ քայլերրի կդիմենք մինչև փետրվարի 20-ը։

Մինչ այդ Արցախի Հանրապետության նախագահին ասում ենք, որ նա իրավունք չունի հրաժարական ներկայացնել, որովհետև դա դե յուրե նշանակում է Արցախի անիշխանություն։ Արայիկ Հարությունյանը պետք է մնա այնքան, մինչև Արցախի խնդիրը կլուծվի։

Նա իրեն և Արցախին դրել է մի վիճակի մեջ, որ իր հրաժարականն անհրաժեշտություն է, բայց՝ ոչ այս պահին։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանն Արցախի հարցն օրեցօր լրացուցիչ փակուղի է տանում»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ մտավորականներ բաց նամակ էին հղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ գրելով, որ հենց նա է գլխավոր պատասխանատուն, որ տարածքային և մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի՝ մսխվել է նաև այն տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեդա Սաֆարյանը չթույլատրված աշխատանքը կատարել է վարձատրության դիմաց. փաստաբան

Հաջորդ գրառումը

Ծեծկռտուք՝ Սերբիայի խորհրդարանում. Վուչիչին անվանել են դավաճան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՊՆ-ի վարժական հավաքներից

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նամակ՝ «Աբովյան» քկհ բանտարկյալից, ինչպե՞ս կարող է չոչ անող, նոր ոտք գցող երեխան քայլ անել, խաղալ, զբաղվել այս զնդանում

13/07/2025
Հասարակություն

Արցախցիներին արգելել են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում

13/07/2025
Հասարակություն

Հուլիսի 13-ին, Գլենդելում կանցկացվի հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու

13/07/2025
Հաջորդ գրառումը

Ծեծկռտուք՝ Սերբիայի խորհրդարանում. Վուչիչին անվանել են դավաճան (տեսանյութ)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական