Մեր աշխատակիցներին ու հեղինակներին

91

Խնդրում ենք այսուհետեւ հինգշաբթի օրերին անհապաղ հրատարակության համար նյութեր չուղարկել խմբագրություն։ Նույն օրը գիշեր տպագրության գնացող մեր թերթի համար դա ստեղծում է հավելյալ դժվարություններ ե՛ւ խմբագրի, ե՛ւ սրբագրիչի, ե՛ւ էջադրողի, ե՛ւ տպագրատան համար, որը մերժում է ժամը 21-ից հետո էջերն ընդունել տպագրության։

Բացառություն են կազմում հրատապ հակիրճ լուրերը։

Միաժամանակ խնդրում ենք լինել հակիրճ։ Մեր ընթերցողները չեն սիրում «լավաշները», նմանապես՝ մենք։

Ապավինում ենք մեր աշխատակիցների ու հեղինակների ողջախոհությանը։

«Ազգ »