Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծնողները սեփական հետաքննությունն են անց կացրել, ապացույցներ ունեն՝ իրենց զավակները Բաքվում գերի են, ոչ թե՝ անհետ կորած

05/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեխաների համար ոչինչ չի արվում ՝զանգ, նամակ, կարգավիճակի հստակեցում։ Երեկ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարեց, որ առնվազն 33 գերի ունենք Բաքվում։

Իսկ անհետ կորածնե՞րը։ Նրանց վերաբերյալ ոչինչ չի ասվում, արդեն 9 ամիս՝ ոչ մի հարթակից ոչ մի տեղեկություն չունենք։ Կառավարությունից ես բացարձակապես ակնկալիք չունեմ. ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ հանդիպմանը անհետ կորած զինծառայողների հետ կապված խնդիրը ներկայացրեց Սերգեյ Արևշատյանը։

Պատկան մարմինների դռները թակել են, բոլորն ասում են՝ աշխատում ենք, անում ենք։ Բայց փաստացի ոչ մի արդյունք չկա։ Անհետ կորած զինծառայողի հարազատ Սերգեյ Արևշատյանը հետաքրքրվել է ու իմացել, որ իր եղբերորդին Ադրբեջանում է՝ գերության մեջ, բայց նա համարվում է  անհետ կորած։

Ծնողները ձեռքները ծալած նստած չեն, ջանում են կապեր ստեղծել, տեղեկություն իմանալ իրենց որդիների մասին։ Ու իմացել են՝ երեխաները ողջ են։

«ԴՆԹ-երը որ տալիս են, դա էլ է սուտ։ Համընկնում չկա, սուտ է։ Հստակ ինֆորմացիա ունենք, որ Բաքվում շատ երեխեք ունենք, շա՜տ, բայց ոչինչ չի արվում արդեն 3 տարի»,- խոսքն ավարտեց Սերգեյ Արևշատյանը։

Բայրամյան Հարությունի մասին 2020 թվականի հոկտեմբերի 24-ից ոչ մի լուր չկա։ Ծնողներին ասել են՝ ձեր որդին անհետ կորած է։

2,5 տարի սեփական հետաքննությունն են անց կացրել, ապացույցներ ձեռք բերել, այդ թվում՝ տեսագրություններ, որ իրենց որդին ողջ է, Բաքվում գերի է։ Ապացույցները ներկայացնում են պատկան մարմիններին, բայց վերջիններես չեն հավատում դրանց ու իրենց ասածն են առաջ տանում։ Ինչո՞ւ պետությունը չի հստակեցնում գերիների թիվը, մեկ ասում է՝ 33, մեկ՝ 103. հետո՝ 200 ու այսպես շարունակ։

303 անհետ կորածի մասին է հայտնում Կարմիր խաչը, ո՞վ է ում ձեռքը բռնում, որ չեն հայտարարում՝ Ադրբեջանում ոչ թե 33, այլ շատ ավելի գերիներ ունենք։  Պետությունը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում է 303 թիվը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուշիի շրջանի 4 գյուղերում սնունդն ու դեղորայքը վերջանում են, 350 մարդ անգամ խմելու ջուր չունի

Հաջորդ գրառումը

2,5 տարվա տանջալից սպասում. Արայիկի մասունքները նույնականացվել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անելո՛ւ ենք՝ մեր ձևով. ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ․ Սամվել Կարապետյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է, թոքերը խզզում են, սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր. փաստաբան

13/07/2025
Հաջորդ գրառումը

2,5 տարվա տանջալից սպասում. Արայիկի մասունքները նույնականացվել են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական