44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Այժմ մենք աշխատում ենք բողոքի վրա։ Վաղը ժամը 9։00-ին բողոքը մուտք կանենք դատարան»,-ասաց նա:
Նրա խոսքով` իրենց համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։ Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց, որ կալանքի հիմքերը ամբողջությամբ բացակայում են։