Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգեց «Սիլվայի գործով» լսումները։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան, ինչի մասին տեղեկացրել է դատարանին և ներկայացրել բժշկական տեղեկանքը։
Հաշվի առնելով, որ դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին նոյեմբերի 6-10-ը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով, հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 15-ին, ժամը 13։00-ին։