Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ սպասելի էր, որ զոհվածների ծնողներին Եռաբլուրում բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի. իրավապաշտպան

16/11/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զարմանալի ոչինչ չկա. սա շատ սպասելի գործընթաց էր, որովհետև բոլոր ժամանակներում ոստիկանության ապօրինի գործողությունները համաչափ պատասխանատվության չեն արժանացել։ Պատճառն այն է, որ ոստիկանին պատասխանատվության ենթարկելու գեթ մեկ դեպքը նշանակելու է, որ հաջորդ անգամ իշխանության ապօրինի հրամանները կատարող ուժայիններ այլևս չեն լինելու։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ 2022թ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ 

«Ինձ համար մեծ մակարդակի անբարոյականություն է զոհված զինծառայողների ծնողներին ծեծելով գալ, խոնարհվել այդ նույն ծնողների որդիների շիրիմներին և հայտարարել, որ վարչապետն ուր ցանկանա, կարող է գնալ, որովհետև նա երկրի ղեկավար է։ Դա տոտալ անբարոյականություն է՝ անհասկանալի, անընդունելի և խիստ դատապարտելի՝ անկախ անձերից։

Հասկանալի է, որ բոլոր ժամանակների իշխանություններին պետք է բացառապես կամակատար ոստիկանություն, որը կկատարի ցանկացած հրահանգ՝ անկախ նրանից՝ այն անօրինական է, անհամաչափ է, թե ոչ։ Այնպես որ, կրկնում եմ, կայացված որոշման մեջ զարմանալի ոչ մի բան չկա. այսպես էլ պետք է լիներ»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ չնայած Սահմանադրությամբ բոլոր ժամանակներում մարդը բարձրագույն արժեք է հռչակվել, բայց իրականության մեջ երբեք այդպես չի եղել։

«Ես շատ հին եմ և հիշում եմ, թե ինչպես էին ասում, որ ոստիկանությունը բարեփոխում են։ Այնինչ ամբողջ նպատակը միշտ եղել է ունենալ կամակատար ոստիկանություն և շատ այլ համակարգեր։ Ինչո՞ւ. որովհետև գործող տրամաբանությամբ միայն այդպես է հնարավոր ղեկավարել երկիրը։ Այսինքն՝ ինստիտուցիոնալ առումով կայացած իրավական համակարգեր որևէ մեկին պետք չեն։

Հնարավոր չէ պատկերացնել, որ որևէ պաշտոնյայի ՝զոհված զինծառայողների շիրիմներին հասնելու և խոնարհվելու համար այդ նույն երիտասարդների ծնողներին բռնությամբ և ծեծով պետք է հեռացնեին տարածքից։ Նման բան ուղղակի հնարավոր չէ պատկերացնել»,- ասաց իրավապաշտպանը։
Նինա Կարապետյանցն ընդգծեց՝ ինքն առաջին իսկ օրվանից ասել է, որ այս միջադեպն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև հակառակ կողմը մշտապես հարց է ուղղել արդյոք պետք էր ապահովվել առաջին դեմքի անվտանգությունը։

«Ես հիմա էլ շարունակում եմ պնդել, որ երկրի առաջին դեմքի անվտանգությունը պետք է բավարար միջոցներով ապահովվի՝ տարբեր միջոցներ կիրառելով, բայց կոնկրետ Եռաբլուրի դեպքում սա առաջին միջադեպը չէր, և խիստ կանխատեսելի էր, որ կարող էին լինել այնպիսի ծնողներ, որոնք չէին ցանկանա թույլ տալ վարչապետի մուտքը Եռաբլուր։ Այդ մարդիկ համարում են, որ վարչապետի մեղքի բաժինը շատ մեծ է իրենց զավակների զոհվելու հարցում։

Այս պարագայում ի՞նչ պետք է աներ անվտանգության ծառայությունը կամ վարչապետն ինքը՝ որպես քաղաքական մարմին. նա պետք է հրահանգ տար, միջոցներ ձեռնարկեր, որպեսզի նման միջադեպ տեղի չունենար։ Օրինակ՝ միջոցառումից մեկ օր առաջ անվտանգության աշխատակիցները կարող էին գակ-փակել տարածքը, ինչպես որ պարբերաբար շրջափակում են և արգելում են այս կամ այն տարածքի մուտքը։

Թող փորձեին խոսել, պայմանավորվել զոհված զինծառայողղների հետ, խնդրեին այդ բանն անել հոգևորականներին կամ հեղինակավոր այլ մարդկանց»,- ամփոփեց իրավապաշտպանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ փաստաթուղթ Հայաստանից չենք ստացել․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Հաջորդ գրառումը

Հայենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

15/05/2026
Իրավունք

7 հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ին՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց

29/04/2026
Հաջորդ գրառումը

Հայենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական