Ուրբաթ, Փետրվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու փաստով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

20/01/2026
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաբան, Մայր աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայտնում է.

Ինչպես հիշում եք, 2025թ. հոկտեմբերի 17-ին civic.am֊ը հրապարակել էր մի նյութ, որտեղ նշվել էր՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։»: Նույն աղբյուրում հրապարակվել է նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն ․․ հարկադրելը..):

2025թ․ հոկտեմբերի 22-ին հաղորդում եմ ներկայացրել խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելը):

Ինչպես և սպասվում էր, 29.10.2025թ․ Քննչական կոմիտեն մերժել է քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքը 18.11.2025թ․ իր հերթին մերժել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:

Իրավապահ մարմիններին ընդհանրապես չի հետաքրքրել, որ հեռախոսային խոսակցության նշված ձայնագրությունը կատարվել է գաղտնի և ամենայն հավանականությամբ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով, քանի որ միայն այդ կերպ էր հնարավոր երեք տարբեր անձանց հեռախոսային խոսակցությունները ձայնագրել: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները հետագայում մոնտաժված և փոփոխված լինեն:

Գլխավոր դատախազության մերժումը ստանալուց հետո բողոք եմ ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (դատավոր՝ Ա․Մելիքսեթյան):

Դատարանի որոշմամբ բողոքը բավարարվել է և վարույթի հանրային մասնակցին պարտավորեցվել է նախաձեռնել քրեական վարույթ:

Դատարանը նշել է, որ «..առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ.Գագիկ Սարգսյանը հրաժարական է տալիս. նա Ժաննա Անդրեասյանին արժանի պատասախան է տվել

Հաջորդ գրառումը

Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ Սասունյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

«Հաղթանակ» դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք

12/02/2026
Իրավունք

Դատարանի բակից ձերբակալել են Դավիթ Համբարձումյանի եղբորը

11/02/2026
Իրավունք

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»

10/02/2026
Իրավունք

Այսօր տեղի կունենա Միքայել սրբազանի վերաբերյալ դատական նիստը

04/02/2026
Հաջորդ գրառումը

Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ Սասունյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական