Մհեր Սահակյանին ազատազրկում չի սպառնում. ապրիլի 11-ին, ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նոր Քրեական օրենսգիրքը սահմանափակում է ազատազրկման կիրառումը այն անձի նկատմամբ, որն առաջին անգամ հանցանք է կատարել, որը չի որակվում որպես ծանր։
«Այսինքն՝ խոսքը նույն արարքի երկու քրեական հետեւանքների մասին է։ Սակայն ֆորմալ առումով դա մեկ արարք է, ոչ թե ծանր հանցագործություն»,-ասաց Վարդապետյանը։
Տվյալ դեպքում որպես պատիժ, ինչպես նշեց գլխավոր դատախազը, կիրառվում են կամ հասարակական աշխատանքները կամ տուգանքը: