Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԵԴ նոր հայցով Հայաստանն ավելացնում է Ադրբեջանի վրա ճնշումները և իրավական դաշտում հակազդեցության գործիքներ ունենում. Արա Խզմալյան

24/11/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ նոր հայց ներկայացնելը դրական է այնքանով, որ այդ երկրի կողմից ամենալուրջ խախտումներից մեկը շարունակում է մնալ արցախահայերին իրենց տներում ապրելու հնարավորությունից զրկելը. դատարանի կողմից այդ հնարավորության վերականգնման պահանջը բավարարելը խիստ դրական կլինի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատը կլրացվի՝ ներառելով արցախցիների՝ գույքի նկատմամբ իրավունքի վերականգնման հարցը։ Այլ կերպ ասած՝ ներկայացված գանգատը լրացվելու է, այսինքն՝ հիմնական գործին ավելացվելու է նոր հայց։ Հայցը ներկայացվելու է առաջիկայում։

«Այս իրավիճակում նյութական մասը կհամարեի ավելի շատ վնասակար, քան օգտակար, որովհետև նյութական փոխհատուցում ստանալը նշանակում է, որ, ըստ էության, փակվում է գույքը հետ ստանալու հարցը։

Ես այդքան էլ կողմնակից չեմ նյութական փոխահատուցմանը. եթե խոսքը փոխհատուցման տրամադրման մասին է, դա ավելի ռիսկային եմ համարում։ Բայց եթե խոսքն իրավունքի վերականգնման պահանջի մասին է, ապա ես միանշանակ կողմ եմ և այդ պահանջը խիստ դրական եմ գնահատում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը։

Արա Խզմալյանը միաժամանկ շեշտեց՝ Ադրբեջանը կանոնավոր կերպով հրաժարվում է կատարել միջազգային դատարանների որոշումները և կարելի է ակնկալել, որ ՄԻԵԴ-ի որոշումը ևս չի կատարի։

«Բայց դա ամենևին չի նշանակում, որ հայկական կողմի քայլերն օգտակար չեն։ Հակառակը, դրանք շատ կարևոր են, որովհետև, ըստ էության, նմանօրինակ քայլերով Հայաստանն ավելացնում է Ադրբեջանի վրա ճնշումները և ամրապնդնում պահանջատիրության հիմքերը։ Ընդհանուր առմամբ, գոնե իրավական դաշտում մենք հակազդեցության գործիքներ ենք ունենում»,- նշեց մեր զրուցակիցը։

Միջազգային  իրավունքի մասնագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայցի բավարարումը և Ադրբեջանի կողմից դրա հնարավոր կատարումը չեն կարող առանձին դիտարկվել։

«ՄԻԵԴ-ի որոշման կատարումը դեկլարատիվ հարց չի լուծում, այն է՝ արցախահայերը կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում, այլ լուծում է անվտանգային, զինված անձանց բացառման հարցերը։ Այսինքն՝ այս իրավիճակում կարող են աշխատել միայն համապարփակ լուծումները»,- ամփոփեց Արա Խզմալյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջարկում եմ Քպ-ին կողմ քվեարկել «Հայաքվեին» և կատարել իր նախընտրական խոստումը

Հաջորդ գրառումը

Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Խուզարկել են նաև Հրանտ Մարգարյանի բնակարանը

10/07/2025
Իրավունք

Ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

10/07/2025
Իրավունք

ՄԻՊ-ը հանձնարարել է ուսումնասիրություն սկսել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և որդու ձերբակալության հարցով 

10/07/2025
Իրավունք

Փաստաբանների թիմի արձագանքը՝ Գլխավոր դատախազի մանիպուլյացիոն փաստարկներին

09/07/2025
Հաջորդ գրառումը

Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը նախընտրական հաղթաթուղթ Փաշինյանին չի տա. կերեք իրար, մենք կսպասենք

10/07/2025

Սկզբում պատվիրակությունների ընդլայնված կազմերով, հետո տետատետ 5 ժամ բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնություն են ձեռք բերում երեք կետերի շուրջ...

ԿարդալDetails

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը Պետրոս Ղազարյանից պահանջում է եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը, որ հնչեցրել է ջինսերով «սարկավագը»

10/07/2025

Տեսանյութ. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ

10/07/2025

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական