Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ նոր հայց ներկայացնելը դրական է այնքանով, որ այդ երկրի կողմից ամենալուրջ խախտումներից մեկը շարունակում է մնալ արցախահայերին իրենց տներում ապրելու հնարավորությունից զրկելը. դատարանի կողմից այդ հնարավորության վերականգնման պահանջը բավարարելը խիստ դրական կլինի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատը կլրացվի՝ ներառելով արցախցիների՝ գույքի նկատմամբ իրավունքի վերականգնման հարցը։ Այլ կերպ ասած՝ ներկայացված գանգատը լրացվելու է, այսինքն՝ հիմնական գործին ավելացվելու է նոր հայց։ Հայցը ներկայացվելու է առաջիկայում։
«Այս իրավիճակում նյութական մասը կհամարեի ավելի շատ վնասակար, քան օգտակար, որովհետև նյութական փոխհատուցում ստանալը նշանակում է, որ, ըստ էության, փակվում է գույքը հետ ստանալու հարցը։
Ես այդքան էլ կողմնակից չեմ նյութական փոխահատուցմանը. եթե խոսքը փոխհատուցման տրամադրման մասին է, դա ավելի ռիսկային եմ համարում։ Բայց եթե խոսքն իրավունքի վերականգնման պահանջի մասին է, ապա ես միանշանակ կողմ եմ և այդ պահանջը խիստ դրական եմ գնահատում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը։
Արա Խզմալյանը միաժամանկ շեշտեց՝ Ադրբեջանը կանոնավոր կերպով հրաժարվում է կատարել միջազգային դատարանների որոշումները և կարելի է ակնկալել, որ ՄԻԵԴ-ի որոշումը ևս չի կատարի։
«Բայց դա ամենևին չի նշանակում, որ հայկական կողմի քայլերն օգտակար չեն։ Հակառակը, դրանք շատ կարևոր են, որովհետև, ըստ էության, նմանօրինակ քայլերով Հայաստանն ավելացնում է Ադրբեջանի վրա ճնշումները և ամրապնդնում պահանջատիրության հիմքերը։ Ընդհանուր առմամբ, գոնե իրավական դաշտում մենք հակազդեցության գործիքներ ենք ունենում»,- նշեց մեր զրուցակիցը։
Միջազգային իրավունքի մասնագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայցի բավարարումը և Ադրբեջանի կողմից դրա հնարավոր կատարումը չեն կարող առանձին դիտարկվել։
«ՄԻԵԴ-ի որոշման կատարումը դեկլարատիվ հարց չի լուծում, այն է՝ արցախահայերը կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում, այլ լուծում է անվտանգային, զինված անձանց բացառման հարցերը։ Այսինքն՝ այս իրավիճակում կարող են աշխատել միայն համապարփակ լուծումները»,- ամփոփեց Արա Խզմալյանը։